Երվանդ Վարոսյանը քաղաքացիական հայց է ներկայացնելու ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ
Փաստաբան Երվանդ Վարոսյանը քաղաքացիական հայց է ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ:
Այս մասին փաստաբանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Վարոսյանը մասնավորապես գրել է.
«Որոշում եմ կայացրել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ «փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության համար» արտահայտության հետ կապված։
Անհամբեր կակնկալեմ Հ.Հովհաննիսյանին դատարանում տեսնել խոշորացույցը ձեռքին իմ որևէ գրառման, որևէ խոսքի մեջ գեթ մեկ սուտ կամ զրպարտություն պարունակող արտահայտություն դատարանին ներկայացնելիս ու հիմնավորելիս։
Կարծում եմ՝ առավել քան որևէ մեկը, ԲԴԽ անդամը պետք է պատասխանատվություն զգա իր արտահայտած խոսքի, իր կատարած գործողության համար։
Հայցադիմումի կոնկրետ պահանջը կորոշենք իմ ընկեր փաստաբանների հետ միասին»։
Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշում էր, որ 2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում է հանդիսանալ «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ինչը հակասում է օրենսդրությանը։
Ի պատասխան նրա՝ Հայկ Հովհաննիսյանը հայտնել էր, որ փաստաբանական ընկերությունում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել է հավատարմագրային կառավարման ս.թ. 2018թ. մարտի 28-ից:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ