Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Արտակ Դավթյան․ «Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը սահմանային իրավիճակը դիտարկում է ընդհանուր տարածաշրջանի համատեքստում, որտեղ, նրա խոսքով, «լարվածության ակնհայտ աճ կա»:

Այսօր Գյումրիում ուսանողների հետ հանդիպմանը Դավթյանը մի կողմից Սիրիայում տիրող իրավիճակը, մյուս կողմից Ռուսաստան - Արևմուտք հակամարտությունը մատնացույց արեց․ - «Այդ երկու գործոնները, իհարկե, ազդում են մեր տարածաշրջանի վրա, մանավանդ՝ հաշվի առնելով, որ անմիջապես Թուրքիայի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացին․ բացի քրդերի դեմ պայքարից, իրականացնում է նաև Սիրիայում գործողություններ: Բացի դա, մեր հարևան Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, զարգացնել իր զինված ուժերը՝ դրանով փորձելով մշտապես ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ղեկավարության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա որոշակի հաջողություններ կամ առավելություններ»:

Գլխավոր շտաբի պետը հավելեց, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են՝ Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար․ - «Ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքական ղեկավարությանը, որ բանակցությունների ընթացքում զգան իրենց ավելի վստահ և կարողանան վստահ լինել, որ Զինված ուժերը կկատարեն իրենց խնդիրը»:

Ուսանողներից մեկը Ռուսաստանից ձեռք բերված «Իսկանդեր» հրթիռային համալիրի մասին հարցրեց՝ նկատելով, որ այն հանրությանը չի ներկայացվում: Արդյո՞ք զորավարժանքներ կամ մարտական գործողություններ անցկացվել են այդ զինատեսակով:

«Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք: Ունենք նաև այլ զինատեսակներ, որոնք ժամանակին կներկայացնենք: Հիմա հարմար չի ներկայացնելը, կամ հայտարարելը դրանց վերաբերյալ: «Իսկանդերը», որ ունենք, առաջին անգամ ցուցադրվեց շքերթի ժամանակ: Դրանից հետո ցուցադրելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է զորավարժություններին, զորավարժություններ մշտապես անցկացվում են, այս տարի միայն չորս զորավարժություն է անցկացվել «Իսկանդերի» մասնակցությամբ», - նշեց Արտակ Դավթյանը:

Նա անդրադարձավ նաև բանակում արձանագրված միջադեպերին, մասնավորապես՝ վերջին ավտովթարին, որի հետևանքով չորս զինծառայող մահացավ․ - «Միանշանակ ցավալի դեպք է, միանշանակ արդեն հայտարարվել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, կպատժվեն»:

Գլխավոր շտաբի պետը նաև խոստովանեց, որ եթե դժբախտ դեպքերի թիվը նվազել է, ապա աճել է բանակում ինքնասպանությունների թիվը․ - «Բավականին հարցերով մենք ունենք նվազումներ: Ցավոք սրտի, ունենք որոշակի աճ ինքնասպանությունների հարցով»

Դավթյանը հակադարձեց նաև այն պնդումներին, թե թաքցնում են զոհերի իրական թիվը․ - «Կարող եմ պատասխանատու հայտարարել՝ որևէ դեպք Զինված ուժերում թաքցված չկա»:

Գլխավոր շտաբի պետը ասաց, որ վերջին շրջանում դասալքության դեպքեր չեն արձանագրել:

Բանակում շարունակում են բարեփոխումները․ զինվորներին հնարավորություն է տրվում հեռախոսով խոսել հարազատների հետ, տեխնիկական հարցերը լուծելուց հետո նաև տեսակապ կապահովվի:

Անդրադառանալով դեռ Հանրապետականի իշխանության օրոք ներդրված «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերին՝ Արտակ Դավթյանը ասաց․ - «Բոլոր ծրագրերը, որոնք նախկինում հայտարարված են, ունեն շարունակական բնույթ: Ուրիշ հարց, որ հիմա Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում՝ իրականացնելով արդյունքների, փորձի վերլուծությունը, կիրականացվեն որոշակի փոփոխություններ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»: