Վլադիմիր Գասպարյանի պահանջո՞վ էին հանցագործությունները թաքցվում. Օսիպյանը խոստովանեց
Հանցագործությունների աճ կա, բայց մտահոգող չի եւ կապված չէ համաներման հետ։ Այս մասին ասյօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե համաներումից հետո հանցավորության աճ գրանցվել է, նա նշեց. «Հանցագործությունների աճ գոյություն ունի, բայց դա այնպիսին չի, որ ռիսկային լինի, որ մտահոգի մեզ, բոլորին, ձեզ, մեր հանրությանը, եւ կապ չունի համաներման հետ, առայժմ կապ չունի, դա ուղղակի պայմանավորված է մի քանի գործոններով, ոստիկանությունը պարզաբանմամբ հանդես է եկել, բայց օգտվելով առիթից եւս մեկ անգամ ասեմ՝ ի սպառ վերացվել է ոստիկանության համակարգում հանցագործությունը թաքցնելու արատավոր երեւույթը, որը նախկինում դեռ շարունակվում է։
Բարձրացել է քաղաքացիների վստահությունը դեպի ոստիկանը՝ եթե նախկինում ոստիկանության ծառայողներին չէին ընդունում, չէին հարգում չէին սիրում, չէին վստահում, այսօր ես կասեմ հակառակը։ Եթե նախկինում քաղաքացիները ինչ–ինչ պատճառներով չէին դիմում ոստիկանությանը, այսօր այդ խնդիրը չունենք»,–նշեց նա։
Աճել է այստեղ «լատենտային» հանցագործությունները, տնտեսական հանցագործությունները նախկինում կատարված հանցագործությունների ֆոնի վրա, իսկ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով բարելավվում ունենք։
Ի պատասխան հարցին՝ արդյոք հանցագործությունները թաքցվո՞ւմ էին Վլադիմիր Գասպարյանի պահանջով, Օսիպյանն ասաց. «Վլադիմիր Գասպարյանը միշտ, նշանակման առաջին օրվանից պահանջել է, որ չթաքցվեն, թաքցնելը տեսեք ոնց է եղել՝ քաղաքացին գալիս էր հաղորդում տալու բնակարանային գողության մասին, ոստիկանները որպեսզի դա չազդի ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացուն, որ լավ կլինի դուք գնաք, մենք բանավոր կգրանցենք, հենց գողին բռնենք ձեզ կտեղեկացնենք»։
Դիտարկմանը, թե նախկինում փաստորեն ստել են հանրությանը եւ թաքցրել են հանցագործությունները, նախկին ոստիկանապետի տեղակալը շրջանցելով նշեց, որ իր նկարագրածը օրինակ էր, թե ինչպես է թաքցվել։
Նա, սակայն, խոստացավ, եթե ինքը կամ մեկ այլ պաշտոնյա տեղեկություն ունենա, որ նախկինում որեւէ ոստիկան նման ձեռագրով է առաջնորդվել, ապա այդ ոստիկանը այնպայման կպատժվի։ Օսիպյանը կարեւորեց քաղաքացիների դերը, որոնք բախվել են նման դեպքերի, հորդորեց նրանց հաղորդում տալ այդ մասին, եթե առնչվել են նման դեպքերի։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ