Ե´վ Փաշինյանի, և´ Լուկաշենկոյի համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը վերածվել է սկզբունքային հարցի
«168 ժամը» գրում է. «Ե´վ Փաշինյանի, և´ Լուկաշենկոյի համար այս հարցը վերածվել է սկզբունքային հարցի: Երկու կողմն էլ մինչև վերջ պայքարելու են պաշտոնի համար, քանի որ հասել են այն փուլին, երբ հետընթացը լուրջ զիջում և թուլության նշան կդիտարկվի, որն անթույլատրելի է թե´ Լուկաշենկոյի նման քաղաքական գործչի համար, թե´ հեղափոխությամբ իշխանության եկած և այլ որակի արտաքին քաղաքականություն խոստացող Փաշինյանի համար:
Բնական է, որ դեկտեմբերի 6-ին՝ սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին, Փաշինյանը կցանկանար Սանկտ Պետերբուրգում հասնել գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը հավելյալ դիվիդենտներ կհաղորդեր իր քաղաքական թիմի վարկանիշին: Իսկ հակառակ զարգացումն այսքան վստահեցումներից հետո, թե այդ պաշտոնը պետք է ՀՀ-ինը լինի, լուրջ բացասական ուշադրության է արժանանալու Հայաստանում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովին սպասվող քննարկումներին:
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով ևս՝ ընտրությունների շեմին արտաքին քաղաքական նման մեծ հնչեղություն ձեռք բերած խնդրի շուրջ հայկական կողմի «պարտությունն» անցանկալի է ՀՀ իշխանությունների համար: «Ես ակնկալում եմ դեկտեմբերի 6-ին կամ հարցի հետաձգում, կամ Վալերի Սեմերիկովի թեկնածության շուրջ կոնսենսուս, քանի որ հայկական կողմի պահանջի շուրջ կոնսենսուսի բացակայությունն այս փուլում խնդիր է դիտարկվելու Հայաստանի կողմից, և խնդիր է դառնալու ՀՀ իշխանությունների համար, որոնց հետ ՀԱՊԿ անդամ երկրները դեռ ամենայն հավանականությամբ պետք է աշխատեն, ուստի պետք է ձգտեն հարթել այն լարվածությունը, որն առաջացել է»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ