«Ինձնից ի՞նչ նացիստ, թուխ, կիսով չափ հայ, կիսով չափ գերմանացի». Բունդեսթագի պատգամավորն՝ իր հայկական արմատների մասին
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդտը ռուսական «Комсомольская правда» պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր հայկական արմատների մասին:
Խոսելով միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ իրենց ունեցած համեմատաբար կոշտ դիրքորոշման մասին՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության անդամը կատակել է, որ նա չի կարող լինել ֆաշիստ և նացիստ, ինչպես իրեն հաճախ մեղադրում են լրատվամիջոցները, քանի որ թուխ է, կիսով չափ հայ և ծնվել է Ղազախստանում:
«Ստեղծված իրավիճակը երկու մասի է բաժանել ոչ միայն քաղաքական էլիտան, այլև գերմանական հասարակությանը: Ընկերները դադարում են ընկերներ լինել: Եղբայրը գնում է եղբոր դեմ: Մեր կուսակցության անդամները գիտեն այդ մասին ոչ միայն կողմնակի խոսակցություններից: Որովհետև լրատվամիջոցներն առավոտից երեկո ցեխ են շպրտում մեզ վրա, անվանում նացիստ ու ֆաշիստ: Դե ասացեք, ինձնից ի՞նչ նացիստ: Ինձ նայեք. թուխ, կիսով չափ հայ, կիսով չափ գերմանացի, ծնվել եմ Ղազախստանում», - հարցազրույցի ժամանակ նշել է քաղաքական գործիչը:
Գերդտը պատմել է, որ իր կարծիքով՝ առավել խելամիտ կլիներ ոչ թե պահել սիրիացի ներգաղթյալներին Գերմանիայում պետական միջոցների հաշվին, այլ, օգտագործելով նրանց ներուժը, ներդրումներ անել ամենախոստումնալից ու ընդունակ ներգաղթյալների շրջանում, ինչը թույլ կտար նրանց վերադառնալ հայրենիք ու անհատ ձեռներեցությամբ զբաղվել:
«Կարծում եմ՝ դա կլիներ ամենաճիշտ մոտեցումը. մենք և՛ Սիրիան ոտքի կկանգնեցնեինք, և՛ ինքներս կվաստակեինք: Երբ ես այդ մասին խոսեցի՝ ինձ անվանեցին ֆաշիստ, որը ցանկանում է խեղճ ներգաղթյալներին վերադարձնել «մսաղաց», -նշել է պատգամավորը:
Ըստ նրա՝ իշխանությունների նախաձեռնությունը, որով նրանք որոշակի գումար էին խոստանում ներգաղթյալներին Սիրիա վերադառնալու դիմաց, այդքան էլ խելամիտ չէր, քանի որ նման դեպքում «արժանապատիվ մարդը կմերժի դա, իսկ խորամանկը որոշ ժամանակ անց կվերադառնա գումարի նոր չափաբաժնի ետևից»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ