Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Կադրային բա՞նկ, թե՞ բանկրոտ. կառավարությունը՝ ՍՊԸ, իշխանությունն էլ՝ HR

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ խոսելով կադրային նոր քաղաքականության մասին: Խոսքը խորհրդատվական մարմնի ստեղծման մասին է, որին ուղարկելով ինքնակենսագրականներ՝ այս կամ այն ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան հրավիրվել հարցազրույցի, եւ եթե հաղթահարեն մի քանի փուլեր, ապա աշխատանքի կանցնեն պետական ապարատում: Նախօրեին էլ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսեց կադրային բանկի մասին՝ նշելով, որ իրենց մասնագիտության մեջ հաջողությունների հասած անձինք կարող են CV–ներն ուղարկել կառավարություն:

Նախ, ինչ վերաբերում է իրենց ոլորտներում հաջողած մասնագետներին: Դժվար է պատկերացնել, որ իր ոլորտում հաջողած մասնագետը կարիք ունի աշխատանք փնտրելու, ինքնակենսագրական ուղարկելու եւ հարցազրույցներ անցնելու: Հատկապես, եթե մոտավոր պատկերացնենք, թե ովքեր են լինելու հարցազրույց վերցնողները՝ մարդիկ, ովքեր չնայած լեգիտիմ պրոցեսների արդյունքում հայտնվել են իշխանության, բայց դեռեւս չեն ապացուցել իրենց ոլորտային ու մասնագիտական կոմպետենտությունը, ավելին՝ շատերը հաջողել են այդ կոմպետենտությունը դնել կասկածի տակ:

Հետո՝ հաջողած մասնագետը, որը, դիցուք, աշխատում է մասնավոր սեկտորում, որեւէ կերպ մոտիվացված չէ հայտնվել պետական ապարատում: Խոսքը միայն աշխատավարձի մասին չէ, այլ նաեւ ինքնաիրացման հնարավորության: Բոլորին էլ պարզ է, որ պետական ապարատը մասնագիտական հմտությունների իրացման ամենաբաց ու ստեղծագործ հարթակը չէ:

Հետեւաբար, եթե կա հաջողած մասնագետներ ներգրավելու խնդիր, ապա այդ խնդիրն առավելապես իշխանության խնդիրն է, ոչ թե հաջողած մասնագետների: Պետությունը պետք է գնա եւ խնդրի հաջողած մասնագետին թողնել իր բարձր աշխատավարձը, թողնել իր իրացման ու ստեղծագործական աճի ավելի ազատ հնարավորությունները ու գալ, լծվել պետական աշխատանքի: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագետները պետք է ինքնակենսագրական ուղարկեն, այլ կառավարությունը պետք է իր ինքնակենսագրականով ու մոտիվացիոն նամակով ներկայանա մասնագետներին ու խնդրի նրանց ներգրավվել պետական աշխատանքի:

Երկրորդ՝ ինչպես վերը նշեցինք, պետական աշխատանքն ամենահաճելիներից չէ, այն, անշուշտ պարտավորեցնող է, իր մեջ պարունակում է շատ հստակ պարտքի գիտակցում եւ պատասխանատվություն պետության հանդեպ, բայց միաժամանակ բավական ծանր է, բավական դանդաղաշարժ եւ կոնսերվատիվ իր էությամբ:

Հաճախ պետական ծառայության մեջ հաջողում են ոչ թե այն մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտի կայացած մասնագետներ են, այլ նրանք, ովքեր ունեն կազմակերպչական հմտությունների, թիմի հետ աշխատելու փորձառություն, ծանր ու հագեցած տեմպին դիմանալու բնավորություն: Ինչպե՞ս է, օրինակ, իշխանությունն իր խորհրդատվական խողովակներով տարբերակելու նեղ ոլորտային մասնագետին լավ կազմակերպչից, կամ ծանր տեմպի տակ աշխատելու ունակ մասնագետին՝ առավել ազատ, ստեղծագործական մթնոլորտում աշխատելու ունակ մասնագետից:

Երրորդ՝ երբ խոսվում է կադրային բանկի մասին, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում չկա կրթական ու գիտական համակարգ: Իսկ այն կա, թեկուզեւ բովանդակային իմաստով ոչ հեռանկարային, բայց կա:

Այստեղից այնտեղից կադրեր փնտրելու, խորհրդատվական մարմիններ ստեղծելու փոխարեն պետությունն ընդամենը կարող է հստակ պատվեր իջեցնել կրթական ու գիտական ինստիտուտներին՝ պատրաստել կոնկրետ ուղղվածությամբ կադրեր, կոնկրետ ոլորտների մասնագետներ:

Փաստացի, սակայն, կրթության եւ գիտության ոլորտում մենք այժմ ունենք բացառապես օդի անվերջ տատանումներ, իսկ այդ ոլորտները բարեփոխելու փոխարեն, զբաղված ենք տարբեր տեղերից կադրեր որոնելով:

Եվ վերջում. պետությունը ՍՊԸ չէ, իսկ պետության գործառույթներն իրացնող կառավարությունն էլ HR չէ: Կադրային քաղաքականություն ունենալ չի նշանակում լինել պարզ գործատու ու առաջնորդվել՝ ուղարկեք ձեր CV–ները տրամաբանությամբ:

Պետության ֆունկցիոնալությունը շատ ավելին է, կադրային քաղաքականությունը այդ ֆունկցիոնալության հիմնական մեխանիզմներից մեկն է: Եթե կադրային քաղաքականերից մեկն է: Եթե կադրային քաղաքակաթյան հայտարարությունները հայտնվեն, ասենք, list.am կայքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում