«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն իր համակիրների միջոցով տեռոր է անում գործող իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են ծագել։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է , որ իր հովանավորյալին դարձնի թաղապետ․ խոսքը ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանի մասին է, ով իր համակիրների միջոցով վերջին օրերին Ֆեյսբուքում ուղղակի տեռոր է անում գործող իշխանություններին։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, շենգավիթցի Տիգրան Մակարյանն իր էջում Ռազմիկի նկարի տակ գրել է․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ․ եթե թաղապետ նշանակվի այն թեկնածուն, որին որ չի ցանկանում տեսնել Շենգավիթ համայնքի բնակչությունը, ես դուրս եմ գալիս ցանկացած պայքարից, աջակցելուց, եւ իմ մասնակցությունը չի լինի ոչ մի պարագայում նոր ղեկավարի ներքո։
Եվ կսկսենք նոր պայքար ժողովրդի կողմից ընդունված նոր ղեկավարի դեմ»։ Թեկնածուն ծնվել է 1992 թվականին։ Հարցին, թե ինչ կենսագրություն ունի, ասացին՝ չի հասցրել աշխատել՝ սովորել-ավարտել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ