Ո՞վ կհաղթի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթը։ Մասնակցողների թիվը քիչ չէ` Կարեն Սահակյան (առաջին հիվանդանոցի նախկին տնօրեն), Գարիկ Աղաբեկյան (հերձող), սակայն հիմնական մրցակիցներն են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու հիվանդանոցի ԺՊ, արդեն իսկ բազում սկանդալների մեջ հայտնված Արման Հովակիմյանը։
Սերգեյ Խաչատրյանին իր օրերում խաղից հանելու համար Արսեն Թորոսյանը ցանկացել էր նշանակել Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի տնօրեն, սակայն չէր հաջողել, հիմա Խաչատրյանը բավականին լուրջ ու ռեալ մրցակից է նախարարի «մարդ» համարվող Հովակիմյանին։ Դո՞ւք կհաղթեք, թե՞ Խաչատրյանը՝ հարցրինք տնօրենի ԺՊ պարոն Հովակիմյանին։ «Ինչպե՞ս կարող եմ ասել, թե ով կարող է հաղթել»։ Դե գիտեք՝ այն զինվորը զինվոր չէ, որը գեներալ չի ուզում դառնալ։
Ես համեստ եմ․ ժամանակը ցույց կտա՝ ով»։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցների շանսերը։ «Ոչ մեկին չեմ ճանաչում»։ Որ չընտրվեք, շա՞տ կտխրեք։ «Որ չընտրվե՜մ… միակ տխրելու պատճառը կլինի այն, որ չորս ամիս գիշերները չքնելու, օր ու գիշեր այստեղ լինելու ու դրական փոփոխությունների արդյունքը կիսատ է մնալու»։ Քիչ-քիչ «գեներալ» եք դառնում։ «Հիվանդանոցը եւս վեց ամիս, նոր տնօրենի դեպքում, գտնվելու է ճանաչման, ինֆորմացիա հավաքելու փուլում, բայց էգոիստաբար ասեմ, որ կյանքս Նոր տարուց առաջ թեթեւանալու է՝ չընտրվելու դեպքում»։ Բայց անգործ եք մնալու։ «Ես երբեք անգործ չեմ մնա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ