Մինչեւ նոյեմբերի 26–ը պաշտոնյաները կարող են քարոզչություն անել նաեւ աշխատանքային ժամերին
Պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում քարոզչության արգելքը վերաբերում է քարոզչության ժամանակահատվածին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:
«Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը. ԸՕ–ում ուղղակիորեն ամրագրվում է, որ նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների՝ ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7–րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ։
Այս ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 26–ին եւ ավարտվում դեկտեմբորի 7–ին, այսինքն դա հենց այն ժամանակահատվածն է, որն անվանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատված։ Ինչը նշանակում է, որ այս ժամանակահատվածի համար են կիրառելի Ընտրական օրենսգրքում սահմանված կանոնակարգումները»,–ասաց Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ–ն տարածել էր հայտարարություն, որով ահազանգում էր, որ Ն. Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականություն հանդիսացող աշխատանքային այցի շրջանակում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ:
Կուսակցությունը կոչ էր անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով, այլ գործով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ