Բեռնատարները փակել էին Իրան-Հայաստան մայրուղին
Բեռնատար մեքենաների հայաստանցի վարորդները նոյեմբերի 21-ի առավոտյան փակել էին Իրան-Հայաստան մայրուղին: Պահանջը հայաստանցի եւ իրանցի բեռնատարների միջեւ հավասար պայմանների ապահովումն էր, գրում է Առավոտը:
Հայաստանցի վարորդներից տեղեկացրին, որ Իրանից Հայաստան մտնելիս իրենց սահմանափակ քանակությամբ դիզվառելիք է թույլատրվում բերել, մինչդեռ իրանցի վարորդներին դիզվառելիքը վաճառվում է ավելի էժան ու անսահմանափակ: Վարորդներից նաեւ տեղեկացանք, որ իրենց հետ հանդիպել է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ պահանջները խոստացել փոխանցել Սյունիքի մարզպետարան: Մասնավորապես վարորդները պահանջել են, որ իրանցի վարորդները եւս Հայաստան մտնեն սահմանափակ դիզվառելիքով, ու մեքենաները լիցքավորեն հայաստանյան լցակայաններում, ինչպես հայաստանցի վարորդների պարագայում է:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ