Խորհրդարանում քննարկեցին նախագահին Բաղրամյան 26 վերադարձնելու մասին օրինագիծը
Նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ հավանություն ստացավ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ից տեղափոխել Բաղրամյան 26:
Օրինագիծը ներկայացնող հիմնական զեկուցողը՝ արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ, կառավարության կարծիքով, վարչապետը կարող է կառավարության գործունեության ղեկավարումն ու աշխատանքի համակարգումն իրականացնել մեկ նստավայրից: «Բացի այդ, մենք կարծում ենք, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26-ը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին, որը, ըստ սահմանադրական փոփոխությունների, նաեւ պետության գլուխն է եւ Սահմանադրության երաշխավորը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ օրինագծով նախատեսված է, որ վարչապետը կարող է արարողությունների համար օգտվել նախագահի նստավայրի դահլիճներից:
Մնացյալ ուղղումները, որ վերաբերում էին նախագահի լիազորությունների ընդլայնմանը, քննարկումից հետո որոշվեց ներկայացնել առանձին օրենսդրական փաթեթով: Մասնավորապես՝ առաջարկվում է նախագահին լիազորել գործուղման ուղարկել դիվանագիտական աշխատողներին, քաղաքացիություն տրամադրել եւ Հայաստանի քաղաքացիության կասեցման որոշում ընդունել: Օրինագծով նաեւ առաջարկվում է նախագահին լիազորել պետական մրցանակներ եւ պատվավոր կոչումներ շնորհել, ինչպես նաեւ համաներման որոշումներ ընդունել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ