Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Շիրակի մարզի բնակչի տրակտորը և խոտի հակավորման գործիքը հայ-թուրքական սահմանից գողացել են. հետքերը տարել են Թուրքիա

 

Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ 61-ամյա Գոռ Կարապետյանն արդեն 40 տարի տրակտորով խոտհունձ է անում Թուրքիային սահմանակից հայկական գյուղերի տարածքներում։ Սակայն արդեն 1,5 ամիս է, ինչ Գ. Կարապետյանն անգործ է, քանի որ տրակտորը, խոտի հակավորման գործիքի հետ միասին, հայ-թուրքական սահմանից գողացել են։

«Արդեն 5-6 տարի է՝ Ամասիայի շրջանի Գետաշեն համայնքին պատկանող հողերում, որոնք գտնվում են սահմանամերձ գոտու 3-րդ ուղեկալի տարածքում, խոտը ես եմ հնձում։ Այս տարի էլ մեկ ամիս գնացի խոտհունձի, գիշերները տեխնիկան թողնում էի ուղեկալի մոտ։

Սեպտեմբերի 30-ին տրակտորը լավ չէր աշխատում, այն թողեցի ուղեկալից ընդամենը մի 5 մետր հեռավորության վրա ու ասացի, որ գնում եմ մի քանի պահեստամասեր բերելու, որ առավոտյան կրկին խոտ հնձեի։ Բայց հոկտեմբերի 1-ի առավոտյան մինչև գնացի ուղեկալ, տեսա՝ տրակտորը չկար, իմ կանգնեցրած տեղում չէր։ Մտածեցի՝ կարող է՝ տղաները գնացել են սահմանը ստուգելու ու քարշակով ուղեկալից հեռու են տարել՝ մինչև ես հասնեմ, բայց պարզվեց, որ իմ տրակտորը տարել են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գոռ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ տեսնելով, որ տրակտորը չկա, անմիջապես գնացել է ուղեկալ, սահմանապահների հետ գնացել են այն վայրը, որտեղ թողել է տրակտորը, և տեսել, որ կան հետքեր՝ պարզ երևացել է, որ տրակտորը տարել են դեպի Թուրքիայի պետական սահմանի կողմ։

«Ուղեկալի հետ գնացել ենք մինչև Թուրքիայի պետական սահման ու տեսանք, որ տրակտորի անիվի հետքերը լրիվ երևում է։ Անմիջապես զանգահարեցին Գյումրի կենտրոնական կայան, որտեղից եկան, նկարեցին, հետազոտեցին, Թուրքիայի ուղեկալից էլ էին մարդ հրավիրել։ Հետո նկարահանող սարքերը նայեցին, չգիտեմ՝ իրար հետ ինչ խոսեցին, բայց արդեն 1 ամիս 20 օր է՝ տրակտորից որևէ տեղեկություն չկա»,- ասաց Գ. Կարապետյանը։

Ըստ նրա, այս ամենը տեղի է ունեցել ռուս սահմանապահների անուշադրության հետևանքով, քանի որ տրակտորը մինչև Թուրքիայի պետական սահման հասցնելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ եղել, հատկապես այն դեպքում, երբ տրակտորն անսարք վիճակում է եղել։

«Տրակտորն իմ սեփականությունն էր, արժեր մի քանի հազար դոլար, չհաշված հակավորման սարքը։ Այս գողության արդյունքում ոչ միայն կորցրեցի մի քանի հազար դոլար և անգործ մնացի, այլև պարտքով գումար եմ վերցրել, խոտ առել, որ ձմռանն անասուններին կերակրեմ։ Այս ամենի մասին հայտնել եմ տեղի ոստիկանությանը, Ամասյանի շրջանի ԱԱԾ-ի բաժնի աշխատակիցներին, չնայած երկար ժամանակ է անցել, բայց հույս ունեմ, որ կա՛մ իմ տրակտորը կվերադարձնեն, կա՛մ փոխհատուցում կտան»,- ընդգծեց Գ. Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ դեպքից երկու շաբաթ անց կրկին գնացել է ռուս սահմանապահների մոտ՝ ճշտելու՝ որևէ լուր ունե՞ն, սակայն նրան պատասխանել են, որ տրակտորն արդեն Թուրքիայի սահմանում է և այս պահին դեռ շոշափելի արդյունքներ չկան։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։