Ոմանք ընկալել են, որ ես ու Ադրբեջանի նախագահը «չաթ» ենք անում. Նիկոլ Փաշինյան
Արցախի Հանրապետության շփման գծում հարաբերական հանգստությունը Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունք է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ օպերատիվ կապի հետ կապված քննարկումներ եղան, այնպիսի տպավորություն է, «որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չաթ» ենք անում», այնինչ տեղեկատվությունն ըստ անհրաժեշտության փոխանցվում է ներկայացուցիչների միջոցով:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է համազգային ներուժը համախմբի՝ Արցախի հարցում լիարժեք պաշտպանելու մեր շահերը: «Ակնհայտ է բոլորի համար, որ Արցախի հարցը մեր երկրի համար ունի առանցքային նշանակություն: Կա չէ՞ բանակցային պրոցեսի առաջին օրվանից խորհրդավորության քողով պատելը:
Նույնիսկ հիմա ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ: Ես այդ մոտեցումը սխալ եմ համարում: ԼՂ հարցին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ: Այսօր ՀՀ ժողովուրդն Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացից ու բովանդակությունից տեղեկացված է առավել քան երբևէ: Այս մոտեցումը շարունակվելու է: Չեմ կարծում, թե Արցախի հարցով պետք է սահմանափակ թվով մարդիկ տեղեկացվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ