Վովայի Արշակի «բանդայի» գործով մեղադրյալն ազատ է արձակվել
Ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով կասկածյալը, մեր տեղեկություններով, մեկ միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Համաժողովրդական շարժման օրերին, հիշեցնենք, որ նշված համայնքում, ըստ տեղեկությունների, ոստիկանության թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «բանդան» ծեծի էր ենթարկել շարժման մասնակիցներին, նրանց թվում էին նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որը Արշակ Հակոբյանի փեսան է։ Սակայն հարուցված գործի շրջանակներում ընդամենը կար մեկ կասկածյալ՝ Արմեն Հակոբյանը։
Նրան մեղադրանք էր առաջադրվել այս տարվա հունիսին, սակայն Հակոբյանը «թռած» էր, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Մեր տեղեկություններով, նոյեմբերի 17-ին Հակոբյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ: Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ա.Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ