Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Հայ օսկարակիր գիտնականը՝ նոր նվաճումների ճանապարհին

 

«Փաստ» օրաթերթը գրում է. »Նանոտեխնոլոգիաների բնագավառում միջազգային փորձագետ, գյուտարար, միջազգային մի քանի հեղինակավոր գիտական կազմակերպությունների անդամ, 200 գիտական աշխատանքների (այդ թվում՝ 20 գյուտ, 4 բուհական դասագիրք և մեկ խնդրագիրք) հեղինակ, նորաստեղծ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանին Հայաստանում, ցավոք, քչերն են ճանաչում: Նա այնքան համեստ է և իր գործերով տարված, որ իր հեղինակած գյուտերի և գիտական նվաճումների մասին նույնիսկ հայ գիտնականներից շատերը չգիտեն:

Դրա փոխարեն նա մեծ ճանաչում ունի աշխարհում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից բացի դասախոսություններ է կարդում նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջատար համալսարաններում: Վերջերս Գ. Շմավոնյանը հեղինակել է եվրոպական բուհական եռահատոր դասագրքի «Գրաֆին, երկչափ ատոմական նյութեր և հիբրիդային կառուցվածքներ» բաժինը: Նա նաև միջազգային փորձագետ է խորհրդատվական կազմակերպությունում, անդամ է եվրոպական մի շարք հեղինակավոր գիտակրթական կազմակերպությունների:

2015 թվականին Սիլիկոնյան հովտում, Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «CleanTech Open» ֆորումի և ցուցահանդեսի ժամանակ իր հեղինակած «Գրաֆին և գրաֆինե էլեկտրոնիկա» նախագծի համար Գագիկ և Գայանե Շմավոնյաններն արժանացել են «Մաքուր տեխնոլոգիաների CleanTech օսկար» մրցանակի:

Նանոտեխնոլոգիաների ոլորտում իր կողմից հեղինակած նորարարակական մրցանակներն այսքանով չեն սահմանափակվում: Նա մշակել է գրաֆինի և երկչափ նյութերի ու կառուցվածքների ստացման ոչ ավանդական նանոտեխնոլոգիա, որը ներկայում ամենաէժանն է, ամենակարճատևը և ամենադյուրինը: 2016 թվականին իսպանացի գիտնականների հետ համատեղ գրաֆինի զանգվածային արտադրության տեխնոլոգիայի արտոնագիրն է հրապարակվել Իսպանիայում և այն միջազգայնացվել է աշխարհի մոտ 200 երկրներում:

Հետաքրքրական է, որ նա ձեռնամուխ եղավ նաև գիտության, նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն արվեստի գլուխգործոցների պահպանման գործում: Հայ գիտնականն առաջիններից էր, ով նախաձեռնեց մշակութային ժառանգության արժեքների պահպանումը գրաֆինի միջոցով: Նա ֆրանսիացի գիտնականների և արվեստագետների հրավերով արդեն երկու տարի զբաղվում է «Լուվր» թանգարանի ցուցանմուշները գրաֆինապատելու խնդիրներով:

Շմավոնյանի ղեկավարությամբ ստեղծվել է գիտական խումբ, որը զբաղվում է մշակութային արժեքների պահպանությամբ: Գիտնականի կողմից հեղինակած էկոլոգիապես մաքուր, ոչ ավանդական տեխնոլոգիայով ստացված գրաֆինով նախատեսվում է գրաֆինապատել «Լուվրի» ազնիվ մետաղներից, կտավից, փղոսկրից, ճենապակուց, փայտից և այլ նյութերից պատրաստված ցուցանմուշները, ինչը վերջիններս կպաշտպանի խոնավությունից, բակտերիաներից, կոռոզիայից, աղտոտվածությունից և արտաքին այլ ազդեցություններից:

Նա այն եզակի մասնագետներից է, ով վերջին 20 տարիների ընթացքում, այցելելով 30 երկիր, հետևողականորեն զբաղվել է նույն գործով՝ նանոտեխնոլոգիաներով և կարողացել է գիտական բարձունքների հասնել միջազգային հարթակներում: Գերազանցելով Նոբել յան մրցանակակիրներ Ա. Գեյմին ու Կ. Նովոսյոլովին, նրա հայտնագործած գրաֆինի ստացման ավելի պարզեցված տեխնոլոգիայի կիրառումը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում ողջ աշխարհում: Առաջին երկչափ նյութի՝ գրաֆինի նանոթաղանթների և նանոկառուցվածքների ստացման տեխնոլոգիան շատ կարճ է տևում, ասում է գիտնականը: Չի կիրառվում ո՛չ նանոտեխնոլոգիական սարքավորումներ, ո՛չ բարձր ջերմաստիճան և ո՛չ էլ քիմիական նյութեր: Երկչափ թաղանթն անզեն աչքով տեսանելի չէ, բայց կիրառելի է տարբեր բնագավառներում՝ առողջապահությունից մինչև գյուղատնտեսություն: Ներկայումս Շմավոնյանի տեխնոլոգիայի հիման վրա մի խումբ շվեդ գիտնականներ նոր տեսություն են մշակում:

«Ուսումնասիրությունների ողջ ընթացքում, մինչև 2016 թվականի վերջ, ես այդ մասին չեմ բարձրաձայնել: Բայց հիմա, երբ գյուտն արդեն արտոնագրված է, ես դրա մասին խոսելու իրավունք ունեմ: Գյուտը և այլ նորարարական աշխատանքներ իրականացրել եմ արտերկրում, քանի որ մեզ մոտ համապատասխան լաբորատորիաներ չկան: Ներկայումս աշխատում եմ գյուտի ընդլայնման և տարբեր բնագավառներում դրա կիրառման ուղղությամբ: Քանի որ վերջին 20 տարիներին նվիրվել եմ նանոտեխնոլոգիաներին, երբեք չեմ շեղվել իմ ուղուց և գուցե այդ է պատճառը, որ կարողացել եմ նման արդյունքի հասնել: Ցավալին, սակայն, այն է, որ, լինելով բազմաճյուղ ոլորտ, նանոտեխնոլոգիաները ողջ աշխարհում սրընթաց զարգանում են և տարբեր ոլորտներում կիրառություն են գտնում, սակայն Հայաստանը բավականին հետ է մնում ժամանակակից համաշխարհային այս զարգացումներից: Ողջ աշխարհում գիտական միտքը արագ է զարգանում, մինչդեռ Հայաստանում այս ուղղությամբ այն դեռևս տեղում դոփում է: Եթե ես ուսումնասիրություններն արտերկրում իրականացնելու հնարավորություն չունենայի, ես էլ շատերի նման չէի կարողանա հաջողության հասնել»,– ասաց Գ. Շմավոնյանը:

Հայաստանի և արտերկրի՝ նանոտեխնոլոգիաներով զբաղվող հայազգի մասնագետներին համախմբելու համար գիտնականը 2018 թվականին ձեռնամուխ եղավ Հայաստանում առաջին նանոտեխնոլոգիական կազմակերպության՝ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի կազմակերպման աշխատանքներին:

14-րդ «ԴիջիԹեք էքսպո–2018» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ասոցիացիան կազմակերպեց «Նանոտեխնոլոգիաներ ու առաջատար նյութեր» (ՆանոՏուՆ -2018) գիտաժողովը, որտեղ քննարկվեցին Հայաստանում նանոտեխնոլոգիաների և նանոգիտության արդի վիճակը, զարգացման ուղիները և հեռանկարները, իսկ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի տաղավարում ցուցադրվեցին Շմավոնյանի նանոտեխնոլոգիայով Հայաստանում առաջին անգամ ստացված մեկ ատոմական հաստությամբ երկչափ նանոնյութեր, նանոկառուցվածքներ և նանոսարքեր:

Կազմակերպության առաջնային նպատակներից է Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացումը, տարածումը ու կիրառումը խթանելը, ինչը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու հստակ ճանապարհներից մեկն է:

«Կազմակերպության նպատակներից է նաև Հայաստանում ստեղծել ժամանակակից սարքավորումներով հագեցված նանոտեխնոլոգիական լաբորատորիաների ցանց, որը կնպաստի նանոտեխնոլոգիաների, նանոէլեկտրոնային և նանոգիտական հետազոտությունների իրականացմանը Հայաստանում: Այն իր հերթին ոչ միայն խթան կհանդիսանա Հայաստանում գիտության զարգացման համար, այլև կնպաստի արդյունաբերության, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, տրանսպորտի և այլ ոլորտների զարգացմանը՝ դարձնելով Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր»,– ասաց Գ. Շմավոնյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: