Մարզերի ճանապարհային ոստիկանները իսկական տեռոր են սկսել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք ճանապարհային ոստիկանության՝ վերջին շրջանի ալարկոտ գործողություններին: Ավելին, նշել ենք այն պատճառները, որոնք ստիպում են տեսուչներին՝ մեղմ ասած, չհետևել կարգուկանոնին, չտեսնելու տալ ակնհայտ խախտումները:
Եվ ահա, ընտրությունների շեմին, ի պատասխան քննադատությունների, որ վատ են աշխատում, հատկապես մարզերում վերջին օրերին խիստ ակտիվացել են ՃՈ աշխատակիցները:
Սակայն, ինչպես «Փաստին» ահազանգում են մարզերից, նրանք հիմա էլ ընկել են մյուս ծայրահեղության մեջ, որը, ըստ մեր զրուցակիցների, իսկական տեռոր է հիշեցնում:
Մեր տեղեկություններով, հրահանգ է իջեցված առավելագույնս խիստ լինել, աշխատանքները կատարել պատշաճ կերպով, իսկ ահա մարզերի տեսուչներն ընկել են կարոտախտի գիրկը. նրանք ղեկավարության՝ խիստ լինելու հրահանգը փաստացի ընկալել են որպես տոտալ «ակտ գրելու» կոչ, ինչպես նախկինում էր:
Արդյունքում շատ տեղերում փաստաթղթեր ստուգելու պատրվակով (ասում են՝ հատուկ գործողության շրջանակներում է) կանգնեցնում են ավտոմեքենան և միանգամից ակտավորում նույնիսկ այնպիսի խախտումների դեպքում, որի համար նախատեսված է զգուշացում կամ ժամկետ՝ թերությունը վերացնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ