Ծխելը կարող է կուրության հանգեցնել. հետազոտություն
Ծխելը, բացի առողջությանը սպառնացող հայտնի վտանգներից, մեծացնում է նաեւ տեսողությունը կորցնելու հավանականությունը: Մոլի ծխողի կուրանալու հավանականությունը միջինը 4 անգամ մեծ է, քան սովորական մարդունը, հայտնում է BMJ-ն:
Տեսողության օրգաններում բացասական փոփոխություններն առաջանում են ծխի թունավոր նյութերի հետեւանքով: Ծխողները 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում կատարախտով եւ 8 անգամ ավելի հաճախ՝ տիրեոիդային օֆտալմոպատիայով, որն արտահայտվում է ակնամկանների ջղակծկումներով, կոպերի այտուցով եւ գունավորմամբ, հիվանդն իր շուրջը գտնվող օբյեկտները երկատված է տեսնում: Մեծանում է նաեւ չոր աչքի համախտանիշի առաջացման հավանականությունը:
Դրանից զատ, ծխողը ենթակա է գույների երանգները տարբերակելու ունակությունը կորցնելու վտանգին, հատկապես կարմրի եւ կանաչի, որոնք հաճախ օգտագործվում են նավիգացիայում եւ այլ նշումներում:
Փորձագետների խոսքով՝ տեսողությունը կորցնելու հարցում ծխելը վտանգի ամենամեծ մոդիֆիկացնող գործոնն է: Աչքերի առողջության վրա կարող է ազդել ոչ միայն ծխախոտի հանդեպ երկար տարիների հակումը. նույնիսկ կարճատեւ հակումը կարող է մեծացնել աչքերի հիվանդության առաջացման հավանականությունը: Իսկ տեսողության կորուստի հավանականությունը մինչեւ չծխող մարդու մակարդակ փոքրացնելու համար պահանջվում է ծխախոտի ծխից զերծ կյանքի 10 տարի:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել