Հայաստանի լցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է (տեսանյութ)
Հայաստան հեղուկ գազ (LPG) ներմուծող ընկերություններն ու հեղուկ գազով աշխատող ավտոմեքենաների վարորդները հայտնվել են խնդրի առջև։ 10 օրից ավելի է՝ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ չի ներմուծվում. պատճառը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելն է։
Այս պահին ռուսական կողմում 445 բեռնատար ավտոմեքենա է կուտակված, այդ թվում՝ հեղուկ գազով բեռնված։
NEWS.am–ի թղթակիցը եղել է հեղուկ գազի լիցքավորման մի շարք կայաններում և պարզել, որ պահուստները գրեթե բոլոր տեղերում արդեն սպառվել են։
Հեղուկ գազ ներմուծող «Գազ պրոպան» ընկերության տնօրեն Ժիրայր Յախանեջյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ ընկերությանը պատկանող բեռնատարները կանգնած են ռուս–վրացական սահմանին, արդյունքում՝ Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությանը պատկանող հեղուկ գազի լիցքավորման 10 կետերում աշխատանքը կասեցված է։
«Մեր բոլոր պահեստավորումները վերջացել են, ընկերության ողջ ցանցը կանգնած է»,–ասաց նա։
Յախանեջյանը նշեց, որ ամեն տարի ընկերությունը Լարսի փակ լինելով պայմանավորված նման խնդրի առջև կանգնել է. «Սա դեռ սկիզբն է, դեռ ձյուն չի եկել, ձնհալ չի եղել, բայց արդեն ահավոր վիճակում ենք, չգիտենք՝ կասեցնե՞նք մեր գործունեությունը, թե՞ ոնց։ Ամբողջ տարին աշխատում ենք, երեք–չորս ամսվա ընթացքում մեր ողջ աշխատանքն ընկնում է ջուրը»,–ասաց նա՝ նշելով, որ ընկերությունն արդեն իսկ մեծ վնասներ է կրել։
Հարցին, թե հնարավոր չէ՞ ընդլայնել պահեստները և ընկերությանն ապահովագրել նմանատիպ ռիսկերից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միլիոնավոր դոլարներ է պետք, որ մենք կարողանանք հեղուկ գազ պահեստավորել»։
Նշենք, որ բացի ՌԴ–ից, Հայաստանը հեղուկ գազ է ներմուծում նաև Իրաքից։
«Գազ պրոպան» ընկերության տնօրենի խոսքով, սակայն, ռուսական հեղուկ գազը վառելիքի շուկայում տարբերվում է իր որակական հատկանիշներով։
«Որոշ ընկերություններ Լարսում առաջացած խնդիրների պատճառով երբեմն ստիպված են լինում նաև Իրաքից վառելիք բերել, սակայն գազի փոփոխության պատճառով հեղուկ գազի լիցքավորման սարքավորումները կարող են խափանվել, էլ չեմ ասում, որ կան վարորդներ, ովքեր միայն ռուսական գազից են օգտվում»,–ասաց նա։
Ի դեպ՝ հեղուկ գազի դեֆիցիտի արդյունքում մայրաքաղաքում և մարզերում արդեն իսկ նկատելի է գնաճ, որոշ լցակայաններում հեղուկ գազի 1 լիտրի արժեքը հասել է 225 դրամի։ Նշենք, որ տարեսկզբին գինը 180 դրամ էր։
Նշենք, որ վերջին տարիներին կտրուկ աճել է բենզինային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների թիվը, որոնք բացի սեղմված բնական գազից, որպես վառելանյութի այլընտրանքային տարբերակ օգտագործվում են հեղուկ գազը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ