Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Բուքմեյքերական գրասենյակները կարող են սկսել խաղադրույքներ ընդունել Լուկաշենկո-Փաշինյան մենամարտի վերաբերյալ»

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն ուշագրավ անդրադարձ է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ Հայաստանի ու Բելառուսի «բախմանը»:

Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը նկատում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը Հայաստանի ու Բելառուսի «ջանքերով» տաղտուկ կադրային հարցից վերաճել է «դիտարժան բախման»:

«Քաղաքականության ծանրքաշային Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել ընդդեմ հեռանկարային նորեկ Նիկոլ Փաշինյանի: Նրանցից յուրաքանչյուրի համար հաղթանակն ավելի արժեքավոր է խաղասեղանին դրված մրցանակից ու ՀԱՊԿ հեղինակությունից»,-գրում է Սոլովյովը՝ նկատելով, որ մրցակիցներն իրար վրա են հարձակվում լրատվամիջոցների միջոցով:

«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանն ու Բելառուսը դուրս կգան երևակայական մրցահարթակ: Այնտեղ կայանալու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունները կորոշեն հաղթողին»,-շարունակում է հեղինակը:

Սոլովյովը ներկայացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վերջին ամիսներին ծավալված բուռն իրադարձությունները, համաձայն որոնց՝ Հայաստանը, քրեական գործի պատճառով Յուրի Խաչատուրովին հետ կանչելով հանդերձ, ցանկանում է նոր նշանակմամբ շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում, մինչդեռ Մինսկը ցանկանում է ռոտացիոն կարգով ստանալ ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը:

Հեղինակն այս պատմությունում շրջադարձային է համարում այն պահը, որ Լուկաշենկոն նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի, մասնավորապես գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ծավալված քննարկումները ներկայացրել է նախևառաջ ՀԱՊԿ անդամ պետություն չհանդիսացող և Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին:

 Նա հիշեցնում է, որ դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարցի առնչությամբ պարզաբանում կպահանջի Լուկաշենկոյից, մինչդեռ Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է՝ նշելով, որ «Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դնում՝ փողոցային ժողովրդավարության օրենքները փորձելով բերել մեծ քաղաքականություն»:

«Այս ամենից հետո դեկտեմբերի 6-ի հանդիպմանն ուշադրության գերբարձր մակարդակը երաշխավորված է: Ճիշտ ժամանակն է, որ բուքմեյքերական գրասենյակները սկսեն խաղադրույքներ ընդունել Լուկաշենկոյի ու Փաշինյանի մենամարտի ելքի արդյունքների վերաբերյալ»,-գրում է Սոլովյովը:

Հեղինակի կարծիքով՝ քաղաքականությունում հարուստ փորձ ունեցող Լուկաշենկոն շարժվում է այն տրամաբանությամբ, համաձայն որի «ստորացուցիչ է համարում Փաշինյանի պես մրցակցին պարտվելը»:

«Բելառուսի առաջնորդը վաղուց բարձրագույն լիգայում է ու սովոր է անձամբ սահմանել խաղի կանոնները: Նույնը կարելի է ասել Լուկաշենկոյի ռուս, ղազախ ու տաջիկ գործընկերների մասին: Հայաստանի վարչապետը նրանց համար օտար է»,-մանրամասնում է Սոլովյովը, որի կարծիքով՝ եթե անգամ Փաշինյանը ՀԱՊԿ-ում որպես մրցակից չի ընկալվում, ապա հաստատ դաշնակից էլ չէ:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպումից Փաշինյանի ակնկալիքներին, ապա նա ցանկանում է գլխավոր քարտուղարի պաշտոնը Սանկտ Պետերբուրգից Երևան տանել՝ հաշվի առնելով, որ ամսի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են:

«Բայց եթե պաշտոնն այնուամենայնիվ Բելառուսին բաժին հասնի, ապա Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն ընտրությունների նախաշեմին կօգտագործեն այդ ձախողումն ու դեռ երկար նրան այդ մասին կհիշեցնեն: Եթե Փաշինյանն ավելի վաղ զիջեր, նման սյուժե չէր զարգանա: Բայց նա դա սկզբունքի հարց դարձրեց ու այնպես արեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման հիմնականներից մեկը դառնա նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այս համատեքստում զիջումը թուլություն, «կոտրվել» կդիտարկվի: Մինչդեռ Փաշինյանի՝ ՀԱՊԿ շրջանակում գործընկերների շրջանում թուլությունը հարգված չէ. թույլը նրանց համար երբեք յուրային չի դառնա: Այդ պատճառով Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում հաղթանակ է պետք, առնվազն՝ ոչ ոքի»,-գրում է Սոլովյովը:

Հեղինակն ամենից հավանական է համարում վերջին տարբերակը, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնում կշարունակի աշխատել ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, իսկ ժամկետի լրանալուց հետո Բելառուսը ռոտացիոն կարգով կստանձնի պաշտոնավարումը: