37 և 1 համարի երթուղիները սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 37 եւ 1 համարի երթուղիները սպասարկող «Լյուդվիգ եւ որդի» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: Ընկերությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 25-ի վճռով ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի հոկտեմբերի 4-ի որոշմամբ «Լյուդվիգ եւ որդի» ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արամ Մկրտչյանը: Նշենք, որ այս ընկերությունը ֆինանսական դժվարությունների առաջ կանգնել է վերջին մի քանի տարիներին, մինչդեռ նախկինում չորս երթուղի էր սպասարկում: Կրճատել է 17 եւ 4 համարի երթուղիները` թողնելով 37 եւ 1 համարի երթուղիներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը երթուղին նոր ավտոբուսներով լրացնելու նպատակով վարկ էր վերցրել եւ չկարողանալով մարել վարկային պարտավորությունները` հայտնվել խնդրի առաջ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ