«Քավության նոխա՞զ». Ո՞վ է մեղավոր ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումներում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը՝ ի պատասխան հարցին, թե այդ հանդիպման, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության արդյունքները կազդե՞ն ընտրությունների վրա։
«Ոչ մի կերպ․ Միլանում տեղի է ունենալու ընթացիկ հանդիպում, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք ինտենսիվ բանակցում ենք, ՀԱՊԿ կանոնադրությունն է մշակվում։ Կարծում եմ՝ անդամ բոլոր երկրներին էլ ձեռնտու է, որ ֆորսմաժորային դեպքերի համար շարունակականության ապահովում լինի, այն է՝ քարտուղարությունը ստանձնած երկիրն ավարտի իր ժամկետը»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նոյեմբերի վերջին սպասվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը։
Հիշեցնենք, որ, ի տարբերություն մնացյալ նախարարների, նա իր 100 օրվա ամփոփմամբ հանդես չեկավ, հիմա որոշել է «երկուսը մեկում» անել։
Թեմայի շրջանակներում՝ եւս մի նյուանս․ արտաքին քաղաքականությամբ զբաղվողների մի խումբ որոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի վրա եւ նրան դարձնել քավության նոխազ։ Խոսում են այն մասին, որ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին՝ իբրեւ թե ժամանակին չի զգուշացրել, լավ չի բանակցել, եւ, առհասարակ՝ քարտուղարի պաշտոնը կորցնելու մեղքը նրա ուսերին է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ