Կրակոցներ «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց
Այսօր կեսգիշերին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Կիրակոսյանին և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 23-ամյա Համլետ Ավագյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձինք բերման են ենթարկվել նույն օրը՝ գիշերը ժամը 04:30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում, «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց BMW մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակոցներ արձակելու համար:
Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը, որով Վ. Կիրակոսյանը կրակոցներ է արձակել:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Երիտասարդները ստորագրությամբ ազատ են արձակվել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ