Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների ստեղծումը ռազմավարական բազմաթիվ խնդիրներ կլուծի

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ստեղծվել է 1957 թվականին Սերգեյ Մերգելյանի նախաձեռնությամբ: Սկզբում այն կոչվել է Գիտությունների ազգային ակադեմիայի և պետական համալսարանի համատեղ հաշվիչ կենտրոն: Ինստիտուտում աշխատել և աշխատում են այնպիսի հզոր մասնագետներ, ինչպիսիք են՝ Թեոդոր Տեր-Միքայելյան, Ռաֆայել Ալեքսանդրյան, Աշոտ Պետրոսյան, Ռոմ Վարշամով, Յուրի Շուքուրյան, Իգոր Զասլավսկի, Հրանտ Մարանջյան, և ուրիշներ: Ինստիտուտն այսօր ֆինանսավորվում է մի շարք պետական ծրագրերի շրջանակում՝ բազային, նպատակային, թեմատիկ և այլ: Ունի նաև միջազգային գրանտներ։ Համագործակցում է արտակարգ իրավիճակների, պաշտպանության, բնապահպանության և այլն , նախարարությունների հետ։ Վերջին 5 տարիների ընթացքում 20-ից ավելի միջազգային նախագծեր է իրականացրել: Բայց այս ձեռքբերումները զարգացնելու համար ինստիտուտը պետական աջակցության կարիք ունի՝ ստեղծելու ազգային սուպերհամակարգչային կենտրոն. <<Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կարելի է լուծել տեղեկատվական անվտանգության, այլըտրանքային և բնական էներգետիկայի, նոր նյութերի ստացման, առողջապահության, դեղագործության, արտակարգ իրավիճակների մոդելավորման և շատ այլ խնդիրներ՝ համակարգային մոդելավորման և տվյալների մշակման միջոցով: Այսպիսով վերոնշված խնդիրների լուծման մեջ առաջխաղացումը անհրաժեշտաբար պահանջում է ապահովել Հայաստանում հզոր հաշվողական ռեսուրսների միջավայր>>,-նշում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վ. Սահակյանը։

Վ. Սահակյանը փաստում է, որ ՏՏ ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում համարվում է ամենահեռանկարայինը: 2004 թվականից ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով, որտեղ ամեն տարի բավական բարձր դիմելիություն է լինում: Իրենց ինստիտուտը մասնագիտացված է այս ոլորտի մի շարք ուղղություններում. <<Իրականացնում ենք այն տեսական հետազոտությունները, որոնք կազմում են ինֆորմատիկայի հիմքը. մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, ավտոմատների տեսություն, հանրահաշվական կոդավորման տեսություն, արհեստական բանականության և իմացական մոդելներ, դիսկրետ մաթեմատիկա, մաթեմատիկական վիճակագրության թվային մեթոդներ, նաև շատ արդիական համարվող պատկերների մշակում: Հենց տեսական հենքի վրա են ստեղծվում նոր տեղեկատվական տեխնոլոգիաները>>,- փաստում է Վ. Սահակյանը:
Տեսական գիտելիքները կիրառական դաշտ տեղափոխելով՝ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստեղծել են ավելի քան 65 գիտակրթական կենտրոններ միավորող ցանց՝ ASNET.AM-ը. <<Ինստիտուտն իր ASNET.AM ցանցում ստեղծել է ծառայություններ, որ չունի ոչ մի ինտերնետ-մատակարար: Օրինակ՝ ցանցի անդամները կարող են գրանցվել eduroam համաեվրոպական ցանցում, որը գործում է Եվրոպայի բոլոր բուհերում, բավական է մտնել որևէ ուսումնական հաստատություն, և սմարթֆոնն անմիջապես միանում է ցանցին՝ հնարավորություն տալով անվճար հեռախոսային զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ: Գործում է նաև file sender ծառայությունը, որի միջոցով հնարավոր է լինում մեծ չափսերի ֆայլեր ուղարկել և ստանալ: ASNET.AM-ում ստեղծվել է նաև Ամպային հաշվարկների աշխատանքային միջավայր գիտաշխատողների համար: Ցանցում կան հարյուրից ավելի վեբ-սերվերներ, որոնք պահպանվում են ամպային միջավայրում ապահով ու գաղտնագրված>>,- փաստում է Վ. Սահակյանը:
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում կարևորվում են մաթ. սպասարկման ինչպես համակարգային, այնպես էլ կիրառական ծրագրային փաթեթների մշակումները:
Ինստիտուտը 1990-ականների կեսերից համագործակցելով Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ (ՄԳՏԿ), որն աջակցում է ԱՊՀ երկրների գիտական կենտրոններին, կապեր ապահովում Եվրամիության, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Կանադայի հետ՝ ներկայացրել է բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգ ստեղծելու իր նախագիծը: Կենտրոնը աջակցել է, և ինստիտուտը ստեղծել է հարյուր քսանհինգ պրոցեսորանոց համակարգ, որն այն ժամանակ տարածաշրջանում ամենահզորն էր. <<Մենք տարբեր համակարգիչներ, միացրինք իրար, ստեղծեցինք առանձին հզոր մայր համակարգիչ, որը ղեկավարում էր մյուսների աշխատանքը: Այն անվանեցինք Արմկլաստեր: 2004 թ.ԱՊՀ-ում այն զբաղեցնում էր հինգերորդ տեղը: Բայց ստեղծելու պահին երկրորդն էինք, Ռուսաստանից հետո: Այդ աշխատանքի համար արժանացանք ՀՀ նախագահի մրցանակին: Եվրոպական հանձնաժողովը որոշեց մեր կլաստերը կապել եվրոպական միջավայրի հետ: Սկսվեց նախագծերի մի նոր փուլ, որը շարունակեց ֆինանսավորել ՄԳՏԿ-ն: Ստեղծեցինք ևս չորս կլաստեր ԵՊՀ-ում, Պոլիտեխնիկում, ֆիզիկայի և մեր ինստիտուտներում, նաև Վրաստանի ֆիզիկայի ինստիտուտում: Դրանք կապեցինք իրար և միացանք հարավ-եվրոպական Գրիդ միջավայրին՝ ծառայությունը անվանելով Արմգրիդ: Այդ կլաստերների հենքի վրա ծառայությունը հայկական գիտական համայնքին տրամադրում է ՏՏ պլատֆորմ>>,- նշում է Վ. Սահակյանը:
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել: Իրականացնում են մագիստրոսական ուսուցում՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով. <<Ամբիոնը գտնվում է մեր ինստիտուտում։ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ և արտասահմանյան կազմակերպությունների համագործակցության շրջանակում վերջին տարվա ընթացքում մեր 8 մագիստրանտներ գործուղվել են ուսուցանվելու 6 ամսով /մեկ կիսամյակ/ Ֆրանսիայի Թուլուզի համալսարան: Ամեն տարի 3–4 լավագույն մագիստրոսներ ընդունում ենք ասպիրանտուրա։ Ասպիրանտուրայի ավարտից հետո նրանք աշխատաում են մեզ մոտ>>,-փասում է Վ. Սահակյանը։
Վ. Սահակյանը մեր երիտասարդների գիտական պոտենցիալը շատ մեծ է համարում: Նա միայն մի մտավախություն ունի՝ երիտասարդներին չխրախուսելու դեպքում ՏՏ ոլորտում մենք լճացում կունենանք: