Փոխնախարարն իր մեքենայի ղեկը չի փոխում, բայց մեզ ասում է՝ փոխեք. Աջ ղեկով մեքենա ներկրողների բողոքի ակցիան (Տեսանյութ)
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 14–ին, բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց ներկրել սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկել է խնդիրը լուծել հետեւյալ տարբերակով՝ մեքենաները ներմուծել Հայաստան եւ 1 տարվա ընթացքում ղեկը տեղափոխել։ Այս տարբերակին, սակայն, ներկրողները համաձայն չեն։
«Աբսուրդ է՝ տրանսպորտի փոխնախարարն ասում է, որ ինքն աջ ղեկով մեքենա է վարում, չի պատրաստվում ղեկը փոխել, որովհետեւ վտանգավոր է, բայց մեզ ասում է՝ դուք եկեք փոխեք, օրենքի պահանջն է այդպիսին։ Սա ուղղակի աբսուրդ է։ Մեքենաներ կան, որոնց ղեկը հնարավոր չէ փոխել, ոչ մի մասնագետ չի փոխում՝ ասելով, որ անհնար է, բայց մեզնից պահանջում են մեքենաների ղեկը փոխենք, բայց ո՞նց փոխենք»,– լրագրողների հետ զրույցում ասացին ներկրողները։
Ներմուծողների խոսքով, աջ ղեկով մեքենաների քանակը կարող է հասնել մինչեւ 2000–ը։
«Մենք մեր բողոքի ակցիաները շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ որ մեր հարցին լուծում տրվի»,– ասացին ցուցարարները։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ