Նիկոլ Փաշինյանը բարկացել և պատռել է ցուցակը
«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստերը վերջին շրջանում բավականին բուռն են անցնում․ վեճ, հարաբերություններ պարզել, թիմերի բաժանվել։ Եվ դա բնական է, քանի որ նախընտրական ցուցակներ կազմելու շրջանում կրքերը շիկանում են, կուսակցություններ են պառակտվում։ Ինչպես հայտնի է, ՔՊ նախընտրական ցուցակը կազմում է ՔՊ վարչությունը՝ հիմնականում առանց Նիկոլ Փաշինյանի։ ՔՊ առաջնորդը որոշել է վերջին պահին միանալ ցուցակների կազմման գործին եւ վերջին սրբագրումներն անել միայն։
Մենք տեղեկացանք, որ ՔՊ վերջին նիստում բավական ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Վարչության կազմը Փաշինյանին է ներկայացրել նախնական ցուցակը՝ առանց տեղերի, պարզապես անուններ․ վերջինիս «դաբրոն» ստանալու համար:
Ցուցակ կարդալով Փաշինյանը խիստ զայրացել է եւ ասում են՝ պատռել ու դեն է նետել այն բոլորի ներկայությամբ: Մեր տեղեկություններով` նրան հունից հանել են ցուցակում տեղ գտած որոշ անձանց անունները:
Առհասարակ, կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ նյարդային վիճակում է վերջին օրերին՝ բոլորից դժգոհ է, բոլորի վրա բղավում է եւ խոստանում է բոլորին «աքսորել» Ազգային ժողով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ