Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից պարզեց, որ հոկտեմբերին ՀՀ պետական պահուստները հասել են 2 մլրդ 82.9 մլն դոլարի, մինչդեռ սեպտեմբերին դրանք 2 մլրդ 149.3 մլն դոլար էին:
Նկատենք, որ Հայաստանի միջազգային պահուստները պակաս են նաեւ տարեսկզբի համեմատ. հունվարին այդ թիվը 2 մլրդ 286.9 մլն դոլար էր: Այս տեղաշարժը, թերեւս, պատահական չէ. տեսակետ կա, որ սա հետեւանք է կառավարության նոր գործելաոճի, երբ հրաժարվում են նոր արտաքին պարտք ներգրավելու հայտնի քայլից, փոխարենը գումարներն ուղղում են եղած պարտքը սպասարկելուն:
Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ ՀՀ-ում նվազել էր պետական պարտքը՝ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 6 մլրդ 724.3 մլն դոլարի՝ տարեսկզբի 6 մլրդ 774.6 մլն դոլարի փոխարեն:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ