20–ամյա կնոջը ծեծելով սպանելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը
Երևանում 20–ամյա կնոջը ծեծելով սպանելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը՝ 30–ամյա Իլլարիոն Ն.-ն։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի հատկանիշներով։ Այսօր՝ նոյեմբերի 13–ին, քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի վարույթ։
ՔԿ–ից տեղեկացրին, որ Շենգավիթի քննչական բաժնի քննիչը գործը վարույթ ընդունելուց հետո կատարել է առաջին անհրաժեշտության քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն և հիմնավոր կասկածի առկայությամբ որոշում կայացրել ձերբակալել ամուսնուն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից հոսպիտալացրել է 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:
Պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ: Նույն օրը ամուսինը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, տվել է խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Նոյեմբերի 12–ին ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ