Արարատ Միրզոյանը Փաշինյան-Լուկաշենկո վեճի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
Մենք համոզված ենք, որ հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Դիտարկմանը, որ արդեն հայտնի է՝ այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչը չի լինելու, իսկ Հայաստանի դիրքերը երերուն են, Միրզոյանն արձագանքեց. «Չէի ասի երերուն են, բնավ չէի ասի»։
Նա շեշտեց՝ Հայաստանի դերը կամ արդյունավետությունը որեւէ կառույցում գնահատելիս համակողմանի եւ համալիր պետք է նայել. «Եթե դուք խոսեք տասնյակ հարցերի մասին, որոնք առնչվում են Հայաստանին, ապա տասնյակ հարցերի արդյունքները ամփոփելով կտեսնենք՝ երերո՞ւն են Հայաստանի դիրքերը, թե՞ ոչ։ Եթե այդպիսի վերլուծություն անենք, կտեսնենք, որ հակառակը՝ երերուն չեն։ Դուք վերցրել եք մի հարց եւ ասում եք՝ եթե սա չստացվի, ուրեմն մեր դիրքերը երերուն են, ես դրա հետ համաձայն չեմ»։
Արարատ Միրզոյանը նկատեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ ռազմական անվտանգությունը կապ չունի։
Նա հրաժարվեց մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ թեժ խոսակցության եւ վեճի մասին լուրերը, սակայն նշեց. «Եղել է քննարկում, կարծիքների փոխանակում, կարծիքների բախում, եւ շատ լավ է՝ հասկանալի է՝ ամեն երկիր իր շահերն է ներկայացնում, նորմալ է, որ եղել է անհամաձայնություն»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ