Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի

Հարգելի՛ ուսանողներ,

Հաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը և ՈւԽ իրավական կարգավիճակի վերաբերյալ շահարկումները՝ հարկ ենք համարում ներկայացնել ձեզ մեր մոտեցումները:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Այս իրավական կարգավորման բովանդակությունից հետևում է, որ Լիազոր մարմինը, այսինքն՝ Կրթության և գիտության նախարարությունը, ունի օրենքով սահմանված պարտականություն՝ հաստատելու ՈւԽ կանոնադրությունները: Միևնույն ժամանակ բացակայում է որևէ իրավական ակտով սահմանված՝ Ուսանողական խորհրդի պարտականությունն առ այն, որ վերջինս պետք է իր կանոնադրությունը ուղարկի ԿԳՆ՝ հաստատելու համար: Ավելին՝ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը, վերը նշված պարտականությունը չունենալով հանդերձ, իր կանոնադրությունը ընդունելուց հետո այն հրապարակել է ԵՊՀ պաշտոնական կայքէջում: Այսինքն՝ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելու հանգամանքը պայմանավորված է ԿԳՆ-ի կողմից օրենքով սահմանված իր լիազորությունների չիրականացմամբ և ոչ թե ԵՊՀ ՈւԽ-ի կողմից դրսևորած ոչ իրավաչափ վարքագծով:
Միևնույն ժամանակ փաստենք, որ չնայած ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելուն՝ վերջինս իր կոնկլյուդենտ գործողություններով ճանաչել է ԵՊՀ ՈւԽ-ի լեգիտիմ գործունեությունը: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի 2015թ. մարտի 30-ի թիվ 229-Ա, 2015թ. դեկտեմբերի 11-ի 1206-Ա, 2017թ. հունվարի 31-ի 69-Ա որոշումներով հաստատել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ներառյալ Ուսանողական խորհրդի կողմից ներկայացված ուսանող-անդամներին:

«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Այսինքն՝ ԿԳՆ-ն պետք է հաստատած լիներ ուսանողական խորհուրդների ստեղծման և գործունեության կարգ, որով կսահմաներ այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա ուսանողական խորհուրդները կձևավորվեին և կծավալեին իրենց գործունեությունը, ներառյալ՝ կանոնադրությանը ներկայացվող հիմնական պահանջները: Մինչդեռ ԿԳՆ-ի կողմից սահմանված նման կարգ գոյություն չունի, ինչն էլ հանգեցրել է Ուսանողական խորհրդի կանոնադրության հաստատման վերաբերյալ տարակարծությունների, որոնց իրավական լուծումը տեսնում ենք ԿԳՆ-ի կողմից վերոնշյալ կարգի սահմանումից հետո ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից իր կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից սահմանված կարգին համապատասխանեցման մեջ:

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում ՈւԽ-ից բացի այլ ուսանողական կազմակերպությունների առկայությանը, ապա դրանց ստեղծումը և գործունեությունը ընդգրկվում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված «ուսանողական այլ կազմակերպություններ» եզրույթի մեջ: Մինչդեռ վերջիներս չեն կարող հանդիսանալ ԵՊՀ ուսանողների ընտրովի և ներկայացուցչական մարմին, քանի որ կարող են ներկայացնել միայն այդ կազմակերպության անդամների շահերը, չեն ապահովում բոլոր ուսանողների կողմից ընտրովիության չափանիշը, այսինքն՝ վերջիններիս առկայությունը թույլատրելի է, սակայն միակ ներկայացուցչական, ինքնակառավարվող և ընտրովի մարմինը, որը կներկայացնի ԵՊՀ բոլոր ուսանողների շահերը, ԵՊՀ ՈւԽ-ն է:

«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների: Ղեկավարվելով վերոնշյալ իրավակարգավորմամբ, հաշվի առնելով Ռեստարտ նախաձեռնության կողմից կազմակերպված քաղաքական ակցիաները, ինչպես նաև նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի պնդումն առ այն, որ բուհերը պետք է լինեն քաղաքական, կարծում ենք, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը դրսևորում է հասարակական-քաղաքական միավորման գործելաոճ և ԵՊՀ-ում նրանց գործունեությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Հարգելի՛ ուսանողներ, կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի, լինել ձեր կողմից ընտրված ուսխորհրդականների կողքին հանուն համատեղ ստեղծված արժեքի և հանուն այն ԵՊՀ-ի, որի մասնիկն ենք բոլորս:

Հարգանքով՝ ԵՊՀ ՈւԽ նախագահություն