Փողոցային առևտրով զբաղվողների բողոքի ակցիան
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Իրավապահ մարմիններն արգելել էին քաղաքացիներին զբաղվել փողոցային առևտրով:
Քաղաքացիների պնդմամբ՝ նախկին իշխանությունները 4 տարի շարունակ կանչել են քաղաքապետարան ու ասել, որ դիմում գրեն առևտրի թույլտվության համար:
«Մեզ ասում են՝ դիմում գրեք, որ փողոցային առևտրի համար թույլտվություն տանք: Նախկին իշխանությունների օրոք եկել ենք, արդեն 4 տարի, մի քանի անգամ դիմումը գրում ենք, ասում են գնացեք, թող թաղապետարանը վերջնական թույլտվություն տա: Մեզ նախագիծ, գծագիր տվեցին, որ ըստ դրա աշխատենք: Հիմա էլ գալիս ենք այստեղ, մեզ ասում են, որ փողոցային առևտուրն արգելված է»,- նշում էին քաղաքացիները:
Ըստ նրանց՝ իրենց ապրուստի միջոցը սա է, այլընտրանք չունեն: «Ես իմ էրեխեքին ինչո՞վ պահեմ, եթե աշխատանք չունեմ»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը:
Մեր հարցին՝ արդյոք այլընտրանք առաջարկվել է, առևտրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Թովմասյանը բացասական պատասխան տվեց:
Թովմասյանը նշեց, որ քննարկումների փուլում է: Փաթեթը դրված է քաղաքապետի սեղանին, ըստ փաթեթի կան տարբեր առաջարկներ: Որը, որ կանցնի, քաղաքացիներին կտեղեկացնեն: Այլընտրանքներ լինելու են, առաջարկվելու են:
«Հենց այս պահին գույքագրվում են Երևան քաղաքի շուկաներն ամբողջությամբ, շուկաներում որքան տեղ կա և վարձավճարները: Հնարավորություններ կան մինիշուկաներ ձևավորելու ուղղությամբ, քննարկումների արդյունքում ընդունված տարբերակը կառաջարկվի քաղաքացիներին»,- հավելեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ