Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Առաջիկա ամիսներին թանկացման նոր ալիք կսկսվի

Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Ընդ որում, բարձրանում են բոլոր ապրանքատեսակների գները` բացառությամբ, իհարկե, բանանից, որ ընդհակառակը, էժանացել է, ու լուցկուց, որ արդեն երկու տասնամյակ նույն գինն է:

Բայց ըստ մասնագետների` թանկացումների նոր ալիքը դեռ առջեւում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով`Հայաստանի սպառողական շուկայում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1 տոկոսի գնաճ: Մսամթերքի շուկայում այս հոկտեմբերին թանկացումներ են արձանագրվել: Ի դեպ, մսամթերքը թանկացել է հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ 1.3 տոկոսով:

Ըստ վիճակագրական կոմիտեի` հանրապետության բոլոր քաղաքներում այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-2 տոկոսով: Իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան քաղաքում: Նշենք, որ երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մսամթերքի գներն աճել են 1.3 տոկոսով: Ի դեպ, տավարի տեղական մսի մեկ կիլոգրամը այսօր վաճառվում է 3700-3800 դրամով, խոզի մսի մեկ կիլոգրամը` 3600-3800 դրամ, իսկ ահա բելառուսական ծագման տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2700 դրամով: Բայց ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` տավարի մսի մեկ կիլոգրամի մանրածախ միջին գինը այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 3090 դրամ, խոզի մսինը` 3440 դրամ, ոչխարի միսը` 3560 դրամ, թռչնամիսը`1430 դրամ:

Պարզվում է` այս տարվա գյուղատնտեսական տարին ազդել է իրավիճակի վրա եւ 2017 հոկտեմբերի համեմատ` այս հոկտեմբերին մսամթերքի ոլորտում գները 10.8 տոկոսով են ավելացել: Այս թանկացումը պայմանավորված է ե՛ւ անասնագլխաքանակի նվազման, ե՛ւ կերի թանկացման հետ: Ֆերմերները, չկարողանալով կեր ձեռք բերել, անասունները մասսայաբար մորթում են: Իսկ այս տարվա գարնանը նման իրավիճակ էր:

Ըստ տնտեսագետների` առաջիկա ամիսներին ոչ միայն տավարի, խոզի, այլեւ գառան միսը կթանկանա: Թանկացումից անմասն չեն մնացել կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաները: Օրինակ` կաթնամթերքի, այդ թվում եւ պանրի շուկայում այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրված գնաճը կազմել է 1.1 տոկոս: Իսկ ահա անցած տարվա հոկտեմբերի համեմատ թանկացումը 3 տոկոս է եղել:

Պաշտոնական տվյալներով` կաթնամթերքի թանկացմանը նպաստել է ձվի 4.5 տոկոս գնաճը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին 3 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 39.7 տոկոս: Հավկիթի 10 հատանոց տուփը մոտ 600 դրամից դարձել է 650-700 դրամ: Ըստ որոշ տեղեկությունների` ձվի գնի թանկացումը պայմանավորված է վերջին շրջանում հավերի մասայական անկման դեպքերի հետ:

Վիճակագրական կոմիտեն եւս չի թաքցնում, որ Հայաստանում պարենային մթերքները թանկացել են: Ընդ որում` ըստ մասնագետների` դրանք դեռ կշարունակեն թանկանալ, քանի որ առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Իսկ ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում սովորաբար ընտրություններից հետո ամեն ինչ թանկանում է: Թե այս ընտրությունները նախորդից ինչով կտարբերվեն, ցույց կտա ժամանակը: Բայց, ամեն դեպքում, թանկացումներն անխուսափելի են, քանի որ բացի արտահերթ խորհրդարանական ընտրություններից ամանորյա օրերն էլ են մոտենում: Եւ բազմաթիվ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, զգալի կթանկացնեն իրենց արտադրանքը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձկնամթերքը թանկացել է 0.8 տոկոսով: Իսկ ահա անցած տարվա հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 5.7 տոկոս: Ըստ վիճակագրական կոմիտեի` ձկան մեկ կգ-ի մանրածախ միջին գինը այս տարեսկզբից մինչեւ հուլիս կազմել է 2690 դրամ, իսկ ահա սեպտեմբերին այն թանկացել է` դառնալով 2720 դրամ: Իսկ «Իշխան» տեսակի ձկան մեկ կգ-ն 1900 դրամից դարձել է 2000 դրամ:

Ի դեպ, մեկ ամսվա ընթացքում թանկացել է նաեւ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները` 0.1 տոկոսով: Հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 0.2 տոկոսով: 

armlur.am