Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Դատական համակարգ չկա, նույն խաղերն են խաղում. Երվանդ Վարոսյան

Կառավարությունը վերջին շրջանում դատական համակարգի անկախության համար նախատեսում է որոշ արտոնություններ տրամադրել, մասնավորապես, արդարադատության նախարարությունը նախատեսում է դատավորներին ապահովագրել դժբախտ պատահարներից։

Նախագիծը սահմանում է՝ դատավորի պաշտոնավարման ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին վճարվում է ապահովագրական միանվագ գումար՝
1) առաջին խմբի հաշմանդամին՝ 1 մլն դրամ.
2) երկրորդ խմբի հաշմանդամին՝ 800 հազար դրամ.
3) երրորդ խմբի հաշմանդամին՝ 600 հազար դրամ:

Դատավորներին տրվող մյուս արտոնությունը ինքնապաշտպանության համար զենք ձեռք բերելն է: Արդյոք դատավորներին տրվող միանվագ գումարը սոցիալական բեռ չի՞ հանրության համար, եւ այսօրվա դատական համակարգն արժանի՞ է այս փոփոխություններին:

Araratnews.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ ցանկացած պետություն, որն ուզում է ունենալ անկախ դատական համակարգ, պետք է պատրաստ լինի ահռելի գումարներ վճարելու, դատավորներին սոցիալապես ապահովելու՝ անկախ դատական համակարգ ունենալու համար: «Բայց դա նախադրյալներից մեկն է: Քանի դեռ մենք ունենք Բարձրագույն դատական խորհուրդ, որն իբր թե պետք է ձեւավորի դատական համակարգը, այս ամենն անիմաստ է: Դատական անկախ համակարգ ունենալու համար փնջով գործողություններ պետք է իրականացնել: Հակառակ դեպքում դա կլինի անարդյունավետ: Լավագույն դեպքում եվրոպացի դոնորներին կարելի է սա ցույց տալ որպես կարևոր նվաճում»,- ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ մեր դատավորների աշխատավարձը պետք է լինի ամենաբարձրը, քանի որ դատական համակարգը երկրի ողնաշարն է, բայց եթե իրեն հարցնեն՝ արժի՞ արդյոք այսօրվա դատավորներին տալ այդքան աշխատավարձ, ինքը կասի՝ ոչ: «Դատական համակարգի գլխին նույն խաղերն են խաղում, յուրայիններին բերում-նշանակում են, մի դատավորի բարձր են գնահատում, մյուսին՝ ցածր, ու ոչ ոք չգիտի՝ ինչու է այդպես: Դատական համակարգ այսօր չկա: Կան մարդիկ, որոնք նստում են դատարանների շենքում եւ հագնում սեւ պատմուճան»,- հավաստիացրեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է դատավորներին ինքնապաշտպանության համար զենք տրամադրելուն, Երվանդ Վարոսյանի համար այդ որոշումն անհասկանալի է: Արդյոք եղե՞լ է ինչ-որ սպառնալիք այս տարիներին կամ ոտնձգություն: Պետք է հասկանալ՝ ի՞նչն է այդ որոշման պատճառը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է դատավորների կենսաթոշակն իջեցնել, որն առաջացրել է դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի դժգոհությունը: «Դատավորների սոցիալական պաշտպանվածությունը պետք է բարձր լինի, բայց դա պետք է լինի օրենքին ենթարկվող դատավորների, ոչ թե Բարձրագույն դատական խորհրդին, դրսից զանգող ինչ-որ պաշտոնյաներին ենթարկվողների ու սեւ պատմուճան հագնողների համար»,- ավարտեց իր խոսքը Երվանդ Վարոսյանը: