ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել. Հայաստանը պետք է զիջի միայն մեկ պայմանով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։ Նիստի մասնակիցները որոշում են ունեցել, որ ԶԼՄ-ներին մանրամասներ չեն փոխանցելու, ասելու են միայն, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ի ԵՏՄ գագաթնաժողովի օրակարգ, սակայն պայմանավորվածությունը խախտել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ասել է, որ իրենք կողմ են Բելառուսի թեկնածուին, իսկ բուն քննարկման ժամանակ էլ տեսակետ է հայտնել, որ Հայաստանի թեկնածուի հաստատման դեպքում նոր քարտուղարը ժամանակ չի ունենա 1 տարվա ընթացքում հարցեր լուծել՝ «երկրներով անցնել»։
«Բանն այն է, որ Ղազախստանը, որն ակնհայտորեն լոբբինգ է անում Ադրբեջանին, չի ցանկանում, որ այդ պաշտոնում առաջադրվի Ռուսաստանի թեկնածուն»,- ասաց մեր աղբյուրը։ Ի՞նչ սցենարներ կլինեն դեկտեմբերի 6-ին։ «Հնարավոր սցենարները հետեւյալն են․ Բելառուսն ու Ղազախստանը մնում են իրենց դիրքերում, Հայաստանը զիջում է իր դիրքերը․ սա քիչ հավանական է։ Ղազախստանն ու Բելառուսն են զիջում՝ դա եւս քիչ հավանական է։
Ըստ ամենայնի՝ հավանականը ժամանակավոր պաշտոնակատարն է»։ Բայց մի նուրբ խնդիր էլ կա՝ ՀԱՊԿ դիտորդության նախագիծը, որը մշակել է Բելառուսը․․․ Ադրբեջանի համա՞ր է մշակվել։ «Ինչո՞ւ ոչ, սակայն այն նաեւ ընդհանուր խնդիր է լուծում»։ Հնարավո՞ր է բարտեր․ մենք թույլ ենք տալիս Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ դիտորդ անդամ, Հայաստանը տարիուկես շարունակում է գլխավոր քարտուղարի պաշտոնը։
«Ոչ, Ադրբեջանի դիտորդ անդամի դիմաց Հայաստանն առնվազն պետք է պահանջի, որ Ադրբեջանը պարտավորություն ստանձնի պատերազմը չսկսելու, ինչպես նաեւ Հայաստանին տրամադրվի լրջագույն զինտեխնիկա։ Մի մոռացեք, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ եթե Հայաստանը չհամաձայնի, Ադրբեջանը երբեք չի դառնա դիտորդ անդամ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim