Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի որդին կալանավորվել է

ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, որոշման հիմք է հանդիսացել ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ. Մ.-ի հրաժարականի պահանջով նույն համայնքի բնակիչների կողմից գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող խաղաղ հավաքի ժամանակ նրա որդին՝ Ռ. Մ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հայհոյանքներ հնչեցրել խաղաղ հավաքի մասնակից համագյուղացիների հասցեին, խոչընդոտել խաղաղ հավաքին ազատ մասնակցելու նրանց սահմանադրական իրավունքի իրականացմանը՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել:

Բացի այդ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից բերման ենթարկվելու ընթացքում, նա ծառայողական պարտականություն­ները կատարող ոստիկանի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ երկու անգամ ոտքով դիտավորյալ հարվածելով նրան:

2018թ. հոկտեմբերի 6-ին և 8-ին, չնայած պատշաճ կարգով ծանուցված լինելուն, Ռ. Մ.-ն չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրորդ անգամ որևէ հարգելի պատճառ չնշելով: Հետաքննու­թյան մարմնին հանձնարարվել է բերման ենթարկել նրան, որին ի պատասխան հայտնվել է, որ Ռ. Մ.-ն բացակայում է բնակության վայրից:

Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2018թ. հոկտեմբերի 13-ին Ռ. Մ.-ն կամովին ներկայացել է Տավուշի մարզային քննչական վարչություն, նրան առաջադրվել է մեղադրանք, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է հարուցել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար՝ այն հիմնավորմամբ, որ մեծ է մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հավանականությունը:

Դատարանը, թեև հիմնավորված է համարել կալանավորումը որպես խափանամն միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն միաժամանակ բավարարել է պաշտպանի՝ Ռ. Մ.-ի նկատմամբ ընտրված «կալանավորում» խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 1մլն ՀՀ դրամը:

2018թ. հոկտեմբերի 16-ին դատախազի կողմից վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել՝ բեկանելու Ռ. Մ.-ի նկատմամբ գրավ կիրառելու մասով առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմամբ ազատ արձակվելուց հետո՝ փաստական տվյալներ են ստացվել Ռ. Մ.-ի կողմից հնարավոր նոր հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հոկտեմբերի 18-ին՝ գյուղի համայնքապետարանի մոտ Ռ. Մ.-ն ավտոմքենան վարել է իր ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել:

Համայնքի մեկ այլ բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին, Ռ. Մ.-ն, մեքենայով կանգնելով իր տան բակում, հայհոյել է իրեն և սպառնացել, որ կսպանի: Երկու հաղորդումների հիման վրա էլ հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է Ռ. Մ.-ի կողմից նշված երկու քաղաքացիներին իրական վտանգ պարունակող սպանության սպառնալիքներ տալու հանգամանքները, ինչի արդյունքում որոշում է կայացվել Ռ. Մ.-ին առաջադրված մեղադրանքը լրացնել նաև սպանության սպառնալիք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն­ների կատարման փաստով, և Ռ. Մ.-ին առաջադրվել է նոր մեղադրանք:

2018 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու և գրավն անթույլատրելու ճանաչելու մասին:

Նշված դեպքը ակնառու կերպով վերահաստատում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ արտահայտված այն մտահոգությունը, որ չնայած ընդհանուր առմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկայի հաճախակիացման դրական միտումներին, դատարանների կողմից շատ հաճախ այս խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումները կայացվում են անհիմն կերպով՝ անտեսելով քննիչի կամ դատախազի ներկայացրած՝ տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու անթույլատրելիությունը հիմնավորող փաստարկները: