Աջ ղեկով մեքենաների ներմուծման համար ժամանակավոր լուծում է գտնվել
«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված համալիր մոտեցում չունի:
«Մենք աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված համալիր մոտեցում չենք պատկերացնում, քանի որ օրենքն արգելում է այդ մեքենաների ներմուծումը։ Մենք այս փուլում ինչ լուծում էլ տայինք, դա կլիներ մասնակի, որը, պարզ է, ինչ-որ չափով չէր բավարարելու ներկրողներին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 1 տարի ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim