Նախկին ռեյտինգայինները քաղաքական ուժերի հետ պայմանավորվածության են եկել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն պարզ է, որ նախկինում ՀՀԿ–ին շոշափելի ձայներ ապահոված «ռեյտինգայինների» մեծ մասը այս անգամ չի առաջադրվելու: Սակայն սա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ «ձեռքները ծալած»՝ զուտ կողքից հետեւելու են ընտրությունների ընթացքին:
Մեր տեղեկություններով, որոշ քաղաքական միավորներ, մասնավորաբար «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն այս օրերին ակտիվ բանակցությունների մեջ են նրանց հետ՝ տեղերում այդ պատգամավորների աջակցությունը ստանալու համար: Որոշ դեպքերում, ըստ մեր աղբյուրների, կարծես թե համաձայնություններ ձեռք են բերվել: Սակայն այնպես չէ, որ վերոնշյալ «քվեատերերը» այս բանակցություններում որոշակի շահեր չունեն:
Նրանք փորձում են ձեռք բերել երկուստեք շահավետ պայմանավորվածություն: Մեր տվյալներով, ոմանք հատկապես վերոնշյալ կուսակցություններին խիստ գործնական առաջարկություն են արել: Հաշվի առնելով, որ ՔՊ–ի ու ԲՀԿ–ի դեպքում անիմաստ ու անհնար է նման պայմանավորվածությունը, իսկ ՀՀԿ–ն որոշել է, այսպես ասած, քաղաքական թիմով գնալ, «քվեատեր» ռեյտինգայիններն առաջարկել են հետեւյալ մեխանիզմը. իրենք կաջակցեն իրենց իսկ «դրած» թեկնածուներին, որոնք ռեյտինգայինով կառաջադրվեն վերը նշված կուսակցությունների տարածքային ցուցակներով, արդյունքում ձայները կգնան այդ կուսակցություններին, իսկ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում դա շահեկան կլինի եւ՛ իրենց, եւ՛ նշյալ քաղաքական ուժերին:
Ուստի, մեր զրուցակիցներից մեկը կոչ արեց ուշադիր լինել տարածքային ցուցակներին ու չզարմանալ, որ այնտեղ կլինեն տվյալ կուսակցությունների հետ կապ չունեցող մարդիկ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim