35 հազար տոննա թուրքական լոլիկ է իրացվել հայկական շուկայում․ Բերբերյանը՝ Փաշինյանի «թյուրիմացության» մասին
Հայկական շուկայում այս տարի 35 հազար տոննա թուրքական լոլիկ է իրացվել․ «ռուսականի անվան տակ է մտել, թե ինչի տակ, բայց միանշանակ թուրքական լոլիկ էր»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ տեղի արտադրողներն ի վիճակի չեն լոլիկի պահանջարկը բավարարել, ու վերամշակող ընկերությունները ստիպված են եղել լոլիկ ներկրել Վրաստանից կամ այլ երկրներից․ ըստ Բերբերյանի՝ կարծես թե վարչապետին նրա օգնականները միտումնավոր թյուրիմացության մեջ են գցել՝ շեղելով իրական վիճակից։
« Ոչ մի նորմալ վերամշակող Թուրքիայից լոլիկ չի ներկրի Հայաստան, որ հետո տոմատի մածուկ պատրաստի, որովհետև այդ դեպքում տոմատի մածուկի 1 տոննայի ինքնարժեքը կդառնա 4-5 հազար դոլար, իսկ իտալական շուկայում 1 տոննա լոլիկի մածուկն արժե 1800-2000 դոլար։ Այսինքն՝ անմիտ գործունեություն է։ Այդ լոլիկը ներկրվել է թարմ վաճառելու համար, իսկ տոմատի մածուկն առանձին են ձեռք բերում, այստեղ ուղղակի փաթեթավորում են»,- ասել է Բերբերյանը։
Բերբերյանի խոսքով՝ եթե Հայաստանը ճիշտ ագրարային քաղաքականություն վարի, ի վիճակի կլինի մինչև 30 հազար տոննա տոմատի մածուկ արտադրել տեղական լոլիկով։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim