Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով հայտնել է, որ բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև նոյեմբերի 10-ին և 11-ին՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախապատրաստական միջոցառումները պատշաճ իրականացնելու վնպատակով: Ներկայացնում ենք ոստիկանության տարածած հայտարարությունը.
«ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» Ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 14.11.2018թ. ժամը 18.00-ն։
Գրանցման համար պահանջվող՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները սույն թվականի նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի` ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim