Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Հ2»-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

 

Հայկական երկրորդ հեռուստաալիք ֆեյսբուքյան պաշտոնական էջում բաց նամակ է հրապարակվել.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Հայկական երկրորդ հեռուստաալիքի աշխատակիցներից բաց նամակ.

Մեծարգո պարոն Վարչապետ,
ուղիղ մեկ ամիս է, ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար Սիլվա Համբարձումյանի ակնհայտ կեղծ ցուցմունքով և օրինական ապացույցների իսպառ բացակայությամբ ՀՔԾ կողմից Մայրապետյանին առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կաշառքին օժանդակելու մեղադրանք՝ 10 տարվա վաղեմության պատմությամբ:
Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 6-ին անհիմն և ապօրինի կերպով ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 9-ին կալանավորվել է 2 ամսով՝ այն դեպքում, երբ հավանական կաշառատուն և ստացողը կալանավորված չեն: Իրեն առաջադրված մեղադրանքը Սամվել Մայրապետյանը չի ընդունում:

Հոկտեմբերի 14-ից ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ արգելվել են տեսակցությունները Սամվել Մայրապետյանի հետ, իսկ հոկտեմբերի 19-ին կալանք է դրվել է Սամվել Մայրապետյանի գույքի և դրամական բոլոր միջոցների վրա: Զուգահեռաբար ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանի կողմից առգրավվել են Սամվել Մայրապետյանի հիմնարկների փաստաթղթերը ստեղծման օրվանից առ այսօր, երբ քրեական գործով խոսք է գնում ընդամենը 2008 թվականի կոնկրետ ամիսների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ իրական ապացույցների իսպառ բացակայության պայմաններում հոգեբանական ու ֆինանսական ակնհայտ ճնշման գործադրում կեղծ ցուցմունք կորզելու նպատակով:
Անցած՝ արդեն մեկ ամսվա ընթացքում Սամվել Մայրապետյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում քննչական որևէ գործողություն նրա հետ չի իրականացվել:

 Սամվել Մայրապետյանի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների խումբը Գլխավոր Դատախազություն բողոքներ է ուղղել տեսակցությունների արգելման ու գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով, սակայն օրենքով սահմանված ժամկետներում որևէ պատասխան չի ստացել:

Սամվել Մայրապետյանի ձերբակալման առաջին իսկ օրից փաստի առնչությամբ հրապարակավ իրենց անհամաձայնությունը, տարակուսանքն ու զայրույթն են հայտնել ավելի քան հինգ տասնյակ մտավորականներ. հայտնի բժիշկներ, հոգևորականներ, գիտնականներ, գործարարներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև ԱԺ մի շարք պատգամավորներ: Մտավորականները հոկտեմբերի 19-ին իրենց խնդրանքն ու պահանջն են հղել նաև անձնական երաշխավորությունների տեսքով պատկան մարմիններին՝ փոխելու Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը: Մտավորականների անձնական երաշխավորությունների վրա հիմնված միջնորդությունից բացի փաստաբանական խումբը ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել նաև առողջական վիճակի մասին արված բժշկական հարցման արդյունքները ի գիտություն ընդունելու համար: Նոյեմբերի 2-ին միայն հ2-ի Լրաբեր լրատվականի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կալանքը փոխելու միջնորդությունը չի բավարարվել «կալանքի հիմքերը պահպանվում են» հիմնավորմամբ:

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվել և մերժվել է Սամվել Մայրապետյանի փաստաբանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, որի պատասխանը փաստաբանները ստացել են միայն նոյեմբերի 5-ին: Դատավորը նշել է, որ, չնայած Սամվել Մայրապետյանը կամավոր է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, վատառողջ է, ունի մշտական բնակության վայր, ընտանիք, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, մի շարք հայնրահայտ ընկերությունների սեփականատեր է, նախկինում դատապարտված չի եղել և ունի բարձրագույն կրթություն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքները բավարար չեն, որ Սամվել Մայրապետյանը ազատության մեջ լինելու դեպքում չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և չի խոչնդոտի վարույթում գործի քննությանը: 

Մնում է եզրակացնել, որ դատավորին կարող է բավարարել միայն Սամվել Մայրապետյանի ֆիզիկական ոչնչացումը կամ մա՞հը, որից հետո նա այլևս չի թաքնվի և չի խոչընդոտի՝ լրացնելով հայտնի Սերգեյ Մագնիցկու, Լևոն Հայրապետյանի և Հաց բերող Արթուր Սարգսյանի շարքը...
Նոյեմբերի 2-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկ Սամվել Մայրապետյանին այցելել է Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը: Սամվել Մայրապետյանի հետ մանրամասն զրուցելուց հետո Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Մեծարգո պարոն Վարչապետ,
դիմում ենք Ձեզ որպես լրագրողի և մի մարդու, որը կարողացավ հայ ժողովրդին, այդ թվում՝ մեզ, տալ հույս և հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում՝ Նոր Հայաստանում: Սակայն վերջին մեկ ամսվա իրողությունները՝ մեր՝ ավելի քան 120 հոգանոց կոլեկտիվի նկատմամբ հոգեբանական և ֆինանսական անուղղակի ճնշումները՝ պայմանավորված մեր ղեկավարի անհիմն կալանավորմամբ, լուրջ վտանգներ են ի ցույց դնում ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքների նկատմամբ: Առջևում համապետական ընտրություններ են. Հայկական Երկրորդ Հեռուստաալիքը բոլոր ընտրությունների ժամանակ արժանացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների դրական գնահատականին ընտրություններն անկողմնակալ և անաչառ լուսաբանելու համար, և մենք չենք ցանկանում, որ Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի և տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ կերպ ստվերի Նոր Հայաստանի որդեգրվող կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ազատ խոսքի իրավունքը:

Մեծարգո պարոն Վարչապետ,
չնայած մեր կոլեկտիվի արդար զայրույթին, նաև՝ անսալով Ձեր հորդորներին՝ առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների ու մեթոդների՝ գիտակցելով, որ դեռ հույս կա վերականգնել արդարությունը այլ՝ ավելի մեղմ ձևերով: Վստահ ենք, որ ամենևին չխառնվելով դատական համակարգի անկախությանը՝ Ձեր ենթակայությամբ գործող իրավապահ մարմիններին կարող եք հորդորել չվտանգել այդքան սպասված ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքները՝ կասկածի մթնոլորտ չստեղծելու համար համամարդկային այդ արժեքների նկատմամբ, որոնց ծիլերը նշմարվում են Նոր Հայաստանում:
Հարգանքով՝
Հայկական Երկրորդ Հեռուստաալիք