Լոռու փոխմարզպետի ունեցվածքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը երկու բնակարան է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նշենք, որ Արամ Խաչատրյանն այդ պաշտոնին է նշանակվել 2018թ. հունիսին:
Ներկայացված փաստաթղթում շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 500 000 դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 535 749 ՀՀ դրամ:
Մինչ Լոռու մարզպետի տեղակալ նշանակվելը, Արամ Խաչատրյանը 2010– 2018 թթ. աշխատել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցում՝ որպես ՆԶՊ ուսուցիչ: Եղել է նաեւ Վանաձորի ավագանու կազմում: Արամ Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim