Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

ՀԷՑ-ը վերացնում է էլեկտրիկների ինստիտուտը. արդյոք կտուժեն սպառողները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությունն առաջիկայում նախատեսում է էլեկտրաէներգիայի հաշվիչները տեղավորել նոր տուփերում եւ, ըստ էության, այս գործընթացով փորձել բացառել մարդու միջամտությունը:

Araratnews.am-ը լիարժեք տեղեկություն ստանալու համար գրավոր հարցում էր ուղարկել ՀԷՑ: Գրավոր հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգի ներդրման համար նախատեսվում է ավելի քան 170 մլն դոլար: Ընկերությունն իր ներդրումային ծրագիրն իրականացնելու համար միջոցներ ներգրավելու նպատակով միջազգային վարկային կազմակերպությունների հետ ստորագրել է մի շարք պայմանագրեր ու համաձայնագրեր, մասնավորապես, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական բանկի և միջազգային հեղինակավոր այլ կառույցների հետ: Ծրագրի 50%-ը ֆինանսավորվելու է «Տաշիր» ընկերությունների խմբի, մյուս մասը՝ վերը նշված կազմակերպությունների կողմից:

ԻՆՉՈ՞Ւ ՀԷՑ-Ը ՀԻՄԱ ՈՐՈՇԵՑ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ

Ինչո՞ւ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հիմա որոշեց հաշվիչների տուփերը փոխել: ՀԷՑ-ի գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ հաշվիչների տուփերն օգտագործվել էին 15 տարի եւ անմխիթար վիճակում էին, չէին համապատասխանում մի շարք չափորոշիչների, ինչպես, օրինակ՝ արկղում գտնվող սարքավորումների պաշտպանվածությանը անձրևից, քամուց:

ՀԷՑ-ի այս նոր ծրագրի շնորհիվ բացառվում է նաև մարդկային գործոնով պայմանավորված արտաքին միջամտությունը: Հաշվի առնելով, որ արկղում տեսադրվող հաշվիչներն ու սարքավորումները «խելացի» են (smart հաշվիչներ), բազմաֆունկցիոնալ, անհրաժեշտ է ապահովել դրանց պաշտպանվածությունը թվարկված գործոններից: Ուստի, հաշվիչների հետ մեկտեղ պարտադիր է նաև արկղերի փոխարինումը:

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Araratnews.am-ի հետ զրույցում ՀԷՑ-ի էլեկտրիկներից մեկը մեզ հետ զրույցում նախագծի մասին իր մտահոգությունն արտահայտեց: Նրա խոսքով՝ էլեկտրիկների ինստիտուտի վերացումը կավելացնի գործազուրկների թիվը: Բացի այդ, հնարավոր է այս համակարգի ներդրումից հետո սպառողը չկարողանա վիճարկել էլեկտրաէներգիայի ծախսը: Ի պատասխան այս մտահոգությունների՝ ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ ծրագիրը սկսել են իրականացնել 2016-ի մայիսից: Աշխատանքների վերակազմավորման հետևանքով մի շարք աշխատանքներ օպտիմալացվել են: Ընկերությունը սոցիալական ծրագիր է նախատեսել, որով ՀԷՑ-ի աշխատակիցները մի դեպքում մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս ստացել են իրենց աշխատավարձի 100%-ը, հաջորդ տարվա ընթացքում՝ 50%-ը, մյուս դեպքում՝ տեղափոխվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից առաջարկվող այլ աշխատանքի: Աշխատակիցներից առավել պատրաստվածները հետագայում կանցնեն աշխատանքի՝ որպես ավտոմատացված հաշվառման համակարգը սպասարկող անձնակազմ, որոնք կապ չեն ունենա սպառված էլեկտրաէներգիայի գրանցման հետ, այլ կիրականացնեն շարքից դուրս եկած սարքավորումների փոխարինում և նոր հաշվիչների տեղադրում:

Ինչ վերաբերում է սպառած էլեկտրաէներգիայի ծախսը վիճարկելուն, ապա դա հնարավոր է նաև էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգի ներդրումից հետո: Բաժանորդն իրավունք ունի դիմել ընկերությանը՝ հաշվիչը լաբորատոր փորձաքննության ենթարկելու և համապատասխան խնդիր հայտնաբերելու դեպքում վերահաշվարկ կատարելու:

Ո՞ՐՆ Է ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔԸ

էլեկտրիկի մյուս մտահոգությունն այն է, որ ավտոմատ համակարգի դեպքում էլեկտրաէներգիայի համար ժամանակին չվճարածների հոսանքը կանջատվի անմիջապես, մինչդեռ հիմա քիչ չեն դեպքերը, երբ էլեկտրիկի միջնորդությամբ սպառած էլեկտրաէներգիայի համար կարող են նաև ուշ վճարել: «Համակարգը նախատեսում է էլեկտրամատակարարման ավտոմատ անջատում, և վճարումը կատարելուց հետո ավտոմատ միացում: Դա չի նշանակում, որ վերանում է հետադարձ կապը ընկերության հետ: Առանձին դեպքեր, բնականաբար, կարող են քննարկվել նույնպես էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների շրջանակում: Մասնավորապես, բաժանորդները կարող են դիմել ընկերությանը՝ էլեկտրաէներգիայի պարտքի մարման ժամանակացույց կազմելու խնդրանքով»,- տեղեկանում ենք ՀԷՑ-ի գրավոր պատասխանից:

Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգի ներդրման նպատակն է բացառել մարդու միջամտությունը, սակայն ո՞րն է երաշխիքը, որ ավտոմատ համակարգի ներդրումից եւ մեկ կետից վերահսկվելուց հետո հավելագրումներ չեն լինի: «Բաժանորդը հնարավորություն կունենա սմարթֆոնով կամ համակարգչով օնլայն հետևել իր՝ էլեկտրաէներգիայի սպառմանը և տեսնել, թե որ սարքավորումը ինչքա՛ն էլեկտրաէներգիա է ծախսում: Կեսժամյա տվյալներից կհավաքագրվի ամսական սպառումը՝ ինչպես ծավալի, այնպես էլ գումարային տեսքով»,- պատասխանում է ՀԷՑ-ը:

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՀԱՇՎԻՉԸ ՏԵՂԱԴՐԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԴՌԱՆ ՄՈՏ

Արդյոք բաժանորդները շահո՞ւմ են ՀԷՑ-ի այս ծրագրից: Araratnews.am-ը զրուցեց էներգետիկայի ոլորտի մասնագետ, էներգետիկայի նախկին փոխնախարար Էդվարդ Արզումանյանի հետ: Նա, ուսումնասիրելով ՀԷՑ-ի պատասխանները, ասաց, որ ՀԷՑ-ի պատասխանը հաշվիչների մասին հարցին սխալ է: Բանն այն է, որ ՀԷՑ-ի 10-ամյա ներդրումային միասնական ծրագրում հաշվիչների նորացումն ու նոր տուփերում դնելը ծրագրի 4-րդ կետն է: Դրա լրիվ արժեքը 46,758 մլն դրամ է կամ 96.607 դոլար: «Ես մասնակցել եմ ՀԷՑ-ի այդ ներդրումային ծրագրի հասարակական քննարկմանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում 2017 թ. նոյեմբերին և հանդես եմ եկել երկու կարևոր առաջարկություններով: Առաջին՝ հաշվի առնելով ՀԷՑ-ում տեխնիկական կորուստների հնարավոր նվազումը, հաշվիչի ցուցմունքի վրա տեսուչի միջամտությունը, հաշվիչից մինչև սպառողի տուն այլ անձանց միջամտությունը, գիշերային սակագնի օգտագործման հնարավորությունն ունենալով՝ ավելի քիչ ֆինանսական ծախսեր անելը, քիչ միջոցներ ունեցող ընտանիքների ներգրավումը ավելի ցածր սակագնով հոսանքից օգտվելուն, առաջարկում ենք այս միջոցառումը չձգել մինչև 2027 թ., այլ իրագործել 2018-2020 թվականը: Մյուս առաջարկը վերաբերում է բազմաբնակարան շենքերում սպառողների հաշվիչների վերադասավորմանը: Տեղափոխումը նախկինում ընդունված կարգով՝ ամեն մի բնակարանի մուտքի դռան մոտ, որը լիովին կհամապատասխանի սեփականության մասին օրենքին ու Էլեկտրաէներգիայի մատակարարման օրինակելի կարգին»,- մեզ հետ զրույցում ասաց մասնագետը:

Էդվարդ Արզումանյանն իր առաջարկները հիմնավորում է այսպես: Հաշվիչների ներկայիս դասավորումը բազմաբնակարան շենքի առաջին հարկում ունի թերություն. հնարավորություն է տալիս չսանկցիավորված միջամտություն հաշվիչի աշխատանքին ու արդեն հաշվիչից հետո գնացող հաղորդալարին միանալու որևէ հարևանի կողմից, և այս բոլորը կարող են աննկատ մնալ կոնկրետ սպառողի կողմից: Եթե բարձրահարկ շենքում հաշվիչները տեղադրվում են առաջին հարկում, ապա այստեղ զգալի են էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստները. ամեն սպառողի գնում է առանձին հաղորդալար, իսկ տեխնիկական կորստի բանաձևում կորուստը ուղիղ համեմատական է հաղորդալարի երկարությանը: Ըստ որում, այդ լրացուցիչ կորուստները վճարվում են սպառողի կողմից, որը, իհարկե, անարդարացի է: Իսկ եթե հաշվիչները տեղադրվում են ամեն սպառողի բնակարանի մուտքի մոտ, ապա ապա այդ հաղորդալարերի թիվը պակասում է մինչև մեկը յուրաքանչյուր ուղղությամբ, և որի տրամագիծը իհարկե, պետք է մի քիչ ավելի մեծ լինի նախկինից:

ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Էներգետիկայի ոլորտի մասնագետը կարծում է՝ ՀԷՑ-ի պատասխանը, թե ծրագիրն իրականացվելու է միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, թերի է: «ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի ծախսերը մտնելո՞ւ են ամեն տարվա սակագնային հաշվարկի մեջ, այսինքն՝ վճարվելու են սպառողների կողմի՞ց, թե՞ ոչ: Երկրորդ՝ ասել, թե ներկայիս տուփերը վատն են, որովհետև անձրևից փչանում են, ծիծաղելի է, քանի որ, որպես կանոն, հաշվիչները տեղադրված են ոչ թե բացօթյա, այլ շենքերի ներսում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հավելագրումների մտավախությանն անգամ ավտոմատ համակարգի ներդրումից հետո, Էդվարդ Արզումանյանն այս ծրագրից հետո ամբողջությամբ չի բացառում հավելագրումը: Նրա խոսքով՝ այն կարող են իրականացնել նաև ՀԷՑ-ի գրասենյակում համակարգիչների մոտ նստած պաշտոնյաները: