Արդյոք ԱՄՆ-ն ըմբռնումով կմոտենա՞ Հայաստան-Իրան սերտ հարաբերություններին
ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին:
Միացյալ Նահանգների եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, պատասխանելով ռադիոկայանի հարցերին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների և Հայաստանի վերաբերյալ, վերահաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարությունների ու մտահոգությունների միջոցով պարզ արտահայտել է իր դիրքորոշումը, որ Իրանն ապակայունացնող ուժ է տարածաշրջանում:
Ըստ բարձրաստիճան դիվանագետի, պատճառը ոչ միայն միջուկային զենք ստեղծելու Իրանի ցանկությունն է, որին առնչվում են նախկինում ընդունված պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո, այլ նաև շարունակական աջակցությունն ահաբեկչությանը և իրավիճակի ապակայունացումը՝ Հեսբոլահ և Համաս խմբավորումների հովանավորության, ինչպես նաև բալիստիկ հրթիռների ծրագրի միջոցով: Ըստ Քենթի, ԱՄՆ-ը լուրջ է մոտենում տարածաշրջանի այս սպառնալիքին:
Միևնույն ժամանակ, ընդգծում է դիվանագետը, ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է աշխատել իր գործընկերների ու բարեկամների հետ՝ վստահ լինելու համար, որ նրանք անդառնալի կորուստներ չեն կրում: Սակայն, դիվանագետը կոչ է անում թյուր չընկալել իր խոսքերը, քանի որ ԱՄՆ-ը նպատակադրված է գործողություններ իրականացնել՝ սահմանափակելու Իրանի կարողությունները։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի դժվար աշխարհագրական դիրք, սակայն մենք նաև մտահոգված ենք տարածաշրջանային կայունությամբ»,- ասում է փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim