Արման Նավասարդյան. «Ես այս դիվանագիտությունն անվանում եմ ստերջ՝ չբեր»
–Մենք հասկանում ենք, որ և՛ պետությունը, և՛ ամեն մի կառույց՝ մեծ և փոքր, ունի իր գործողությունների ծրագիրը, պլանը։ Եթե անկախ պետությունը՝ միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ–ի անդամ–պետությունը վարում է արտաքին քաղաքականություն և չունի հայեցակարգ, ապա ինչպե՞ս նա կարող է աշխատել։ Իսկ թե ինչպես է աշխատում, մենք տեսնում ենք այսօր, ինչի հետևանքով էլ առաջանում են բարդություններ, որոնք խանգարում են արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրների լուծմանը,–այս մասին Հայաստանի դեմոկրատական կուսակցության 8–րդ համագումարի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ բացի մի քանի հարցից՝ ղարաբաղյան հարց, հայ–թուրքական հարաբերություններ և Հայոց ցեղասպանության 100–ամյակ, ՀՀ արտաքին գերատեսչությունը բացարձակապես չի զբաղվում որևէ այլ հարցով։
–Ես այդ դիվանագիտությունն անվանում եմ ստերջ դիվանագիտություն, ինչը ժողովրդական խոսքով նշանակում է չբեր,–ասել է Նավասարդյանը՝ հավելելով, որ դիվանագիության մեջ հնարավոր չէ ունենալ ոչ արհեստավարժներ և կարողանալ լուծել որևէ հարց։
Նա նշել է, որ մեր դիվանագիտական կորպուսում կան դեսպաններ, ինչպես նաև հյուպատոսներ, որոնք առաջին անգամ դեսպանության շենքը տեսել են առաջին ագամ այնտեղ մտնելուց։
–Եթե ունենք տասնյակ դեսպաններ, որոնք գնացել և չեն եկել, և որոնցից մեկն էլ ոչ միայն մնացել է, այլ նաև հետախուզման մեջ է և ԱՄՆ–ում հակահայկական պրոպագանդա է անում, ապա դա պրոֆեսիոնալիզմի լրիվ բացակայություն է,–հավելել է Արման Նավասարդյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին