Ավազակային հարձակում Երեւանում
Երեւանում, նոյեմբերի 2-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը «ԳՈՒՏ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 49-ամյա Արմեն Դ.-ն է, ով բժիշկներին հայտնել է. որ այդ ժամին անծանոթ անձը իրենց շենքի մուտքի մոտ անակնկալ հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել եւ այդ ամենը եղել է աստիճանահարթակի վրա, որից հետո անծանոթը հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ բջջային հեռախոսը։
Դեպքից ժամեր անց ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 22-ամյա Ալեքսանդր Շ.-ին, ով արդեն քննիչի մոտ խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը։
Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ալեքսանդր Շ.-ն ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածն ու կասկածյալը աշխատում են «Բոնուս» մթերային խանութում՝ Աարմեն Դ.-ն՝ որպես մենեջեր, Ալեքսանդր Շ.-ն՝ որպես հացթուխ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim