Զինված ավազակային հարձակում Արմավիրում. հարձակվողները դիմակներով են եղել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեիցհայտնում են, որ 2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության («Ֆաստ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ- խմբ) Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցների վրա՝ նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով:
02.11.2018թ. դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ նույն օրը ընդունվել վարույթ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն:
Նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությունը եւ երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատահետքաբանական, դատագենետիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim