«Նա իմ ընկերն է». Վահագն Հարությունյանին կալանավորելուց առաջ հանգամանքներ էին փոխվել. մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացվեց: Թեեւ նա հասցրել է փախչել երկրից, այնուամենայնիվ, ուշացումով ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել գործով ապացույցներ կեղծելու համար: Իսկ ինչպե՞ս է կայացվել Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Հարությունյանի կալանքի որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երբ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին կալանավորեն, միջնորդությունն ի սկզբանե պետք է քններ դատավոր Ռոբերտ Պապոյանը:
Վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ չի կարող քննել այդ միջնորդությունը, քանի որ Վ. Հարությունյանն իր մտերիմ ընկերն է, համակուրսեցին: Եւ այդպես, դատավորների մի հսկայական խումբ խուսափել է Վահագն Հարությունյանի գործի քննությունից: Արդյունքում գտնվել է միայն մեկ դատավոր՝ Աննա Դանիբեկյանը, ով քննեց եւ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ