«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակում է հայկական ձեռնարկության արտադրանքի ներկրումը ՌԴ
ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարություն է տարածել՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնելով, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ պահանջների մի շարք լուրջ խախտումներ են հայտնաբերվել Ղազախստանից, Հայաստանից, Գերմանիայից և Կորեայից ներկրվող անասնաբուծական արտադրանքում:
Ինչպես հաղորդվում է գերատեսչության կայքում, խախտումները բացահայտվել են «Ռոսսելխոզնադզորի» ենթակայության տակ գտնվող հաստատության կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
Խախտումների հետ կապված՝ «Ռոսսելխոզնադզորը» որոշում է կայացրել ժամանակավոր սահմանափակել մի շարք ընկերություններից ներկրումները Ռուսաստան: Այդ ընկերությունների շարքում է Հայաստանի «ՖՈՒԴ ԷՔՍ» ՍՊԸ-ն, որի արտադրած իշխանի մեջ մալախիտային և լեյկոմալախիտային կանաչ նյութ է հայտնաբերվել:


















































Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ