Մենք չպետք է ջանք խնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղության տարածումը, Մոնակոյի արքայազն
Միասին ապրելն ավելի հեշտ է, երբ խոսում ենք մեկ լեզվով: ՖՄԿ գագաթնաժողովին ելույթ ունենալիս այսպես ասաց Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը:
Նա կարևոր համարեց միասնական ջանքերով ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարը, ինչն ամբողջ մարդկության կարևոր խնդիրներից է:
«Աշխարհը հաճախ գտնվում է ճգնաժամային իրավիճակներում և այս առումով ՖՄԿ-ի գործունեությունն իմաստավորվում է»,- ասաց նա:
Ըստ Մոնակոյի արքայազնի՝ իրենք պարտավորվել են Ֆրանկոֆոնիայի արժեքները փոխանցել այն բոլոր երկրների բնակիչներին, որոնք մաս են կազմում կազմակերպությանը: «Հատկապես կանաց և տղամարդկանց հարաբերությունների տիրույթներում և ահաբեկչության դեմ պայքարում ՖՄԿ-ը ունի շատ անելիքներ՚,- ասաց նա:
Մոնակոն, ըստ նրա, իր չափով խթանում է ՖՄԿ-ի բոլոր արժեքների զարգացման գործընթացներում և այդ ամենի տարածումն ինտերնետային տիրույթում:
«Մենք չպետք է ջանք խնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղության տարածումը: Կարևոր է հատկապես կրթության զարգացումը»,- ասաց նա:
Նա նաև խոսեց բնապահպանական խնդիրների և դրանց վերացման անհրաժեշտության մասին: «Մենք պարտավոր ենք գործիքներ և օրենսդրություն մշակել, որպեսզի կարողանանք երաշխավորել փոխհամագործակցությունը բնության և մոլորակի պահպանման գործընթացում»,- ասաց նա:


















































Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են