Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ում Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ «Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբ ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներին

Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկանՍևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԾաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերըԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողներիՕգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումըՄնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգըԻրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. ԹրամփԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox NewsԳետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համարԿարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծԻրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասինՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամՊետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկըՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարԱլիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էՆեթանյահուն և Վենսը Վաշինգտոնում քննարկել են առկա տարաձայնություններըՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. ԾառուկյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Հայաստան

Նա հայրենիքի դավաճան է. բնապահպանը՝ առողջապահության նախարարի հոր մասին

Ամուլսարի հանքի շահագործման թեման շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Մինչ ՀՀ կառավարությունն ու անձամբ վարչապետը հայտարարում են, որ քանի դեռ անկախ փորձագիտական ուսումնասիրությունը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ չի տվել եզրակացություն, կառավարությունը չի կարող դիրքորոշում հայտնել, սակայն Ընդերքի գործակալության գլխավոր մասնագետներից ոմանք պնդում են, թե «Լիդիան Արմենիային» տված լիցենզիան օրինական է, և հանքը պետք է շահագործվի:

Հիշեցնենք, որ այդ խնդրի կապակցությամբ օրեր առաջ միջադեպ էր տեղի ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հոր՝ Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Թորոսյանի և բնապահպանների միջև: Թորոսյանը քննարկման ընթացքում ու սոցցանցում վիրավորել էր բնապահպաններին ու ոլորտի գիտնականներին՝ նրանց որակելով «չկայացած մասնագետների խումբ», «ինքնակոչ փորձագետներ», կիսագրագետներ, որոնց «վարչապետն արդեն նետել է աղբամանը»։ Քննարկմանը մասնակցել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը, ով սաստել էր առողջապահության նախարարի հորը՝ պահանջելով չխոսել կառավարության անունից:

 

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի և բնապահպանների գործողությունների շուրջ Tert.am-ը զրուցեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ:

-Տիկի´ն Ադամյան, առողողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հոր և գիտնականների միջև տեղի ունեցած վեճը հարթվե՞ց, նա ներողություն խնդրե՞լ է:

-Ո´չ, մենք իրար հետ չենք խոսել: Ինքը բազմաթիվ անձանց միջոցով կոնկրետ ինձ հետ կապված «դիսերտացիա» է հրապարակել ֆեյք էջով, որ ես չգիտեմ ով եմ, ինչ եմ, եսիմ ում հետ կապ ունեմ, ինչ եմ անում… ով որ կարդում է, պարզ է, որ ճանաչելով ինձ՝ երբեք չի հավատա այդ ամենին: Բայց այդ մարդը փոխանակ եզրեր գտնի հայտնի գիտնականների հետ, փորձի խոսել, մարդկանց հրավիրել քննարկման, մի արդյունքի գալ, վրա տալով, մունաթով ասում է՝ «դուք ո՞վ եք, վարչապետը ձեզ շուտվանից զիբիլի արկղն է գցել»: Նա կանգնում, ասում է, որ դա կառավարության դիրքորոշումն է: Լավ է այնտեղ կառավարությունից մարդ կար՝ Տիգրան Ավինյանի օգնականը, ով վեր կացավ, ասաց՝ «չփորձեք կառավարության անունից խոսել»: Այդ մարդու պահվածքից ելնելով՝ մի բան կարող եմ ասել. այդ նա կապ ունի «Լիդիան»-ի հետ և ժամանակին գումար է «Լիդիան»-ից վերցրել:

Իր աշխատելաոճը, վարվելակերպը, մեզ վրա այդպես հարձակվելն ակնհայտ խոսում է, որ ինքը լուրջ կապերի մեջ է «Լիդիան»-ի հետ և ժամանակին, ըստ իս, գումարներ է ստացել, աշխատել է նրանց համար, գուցե նաև փորձաքննությունների է մասնակցել, հստակ չեմ կարող ասել: Եթե մարդը իրեն այսպես ագրեսիվ է պահում, գիտականների հետ եզրեր չի գտնում, ուրեմն միայն մի բան կարելի է այդ մարդու մասին մտածել՝ այն, որ ժամանակին լուրջ կախվածության մեջ է եղել «Լիդիան»-ից:

-Կարծում եք՝ դա՞ էր պատճառը, որ փորձ էր արվում վարկաբեկել բնապահպաններին:

-Իհարկե: Իմիջիայլոց, ասեմ, որ երկրաբանները նամակ են գրել վարչապետին այս միջադեպի հետ կապված: Հիմա սպասում ենք՝ տեսնենք, թե ինչ պատասխան են մեզ տալու:

-Ո՞րն է նամակի բովանդակությունը:

-Որպեսզի այդ մարդը գա մեզանից ներողություն խնդրի: Այսինքն՝ ներողություն խնդրել է: Երբ ես գրեցի, թե ինքն իրեն ոնց է պահել, դրան անդրադարձավ նաև մամուլը, ու ինքն իր անձնական էջից սոցցանցով թեթևակի ներողություն էր խնդրել: Իր ներողությունից հետո մեր հասցեին ֆեյք էջերը սկսեցին լավ աշխատել: Ես իրենց բլոկ եմ գցել, որովհետև անիմաստ է այդ մարդկանց հետ: Դրանք հայրենիքի դավաճաններն են, որոնք միշտ էլ փողի համար իրենց մորը, երեխային, բոլորին կվաճառեն: Չեմ ուզում դրանց հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ:

-Ինչի՞ հանգեցին Ամուլսարի շուրջ եղած մասնագիտական քննարկումները: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարեց, որ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակ և կենդանատեսակ է հայտանաբերվել շահագործվելիք հանքի տարածքում, այս մասով եղա՞ն պարզաբանումներ:

-Այստեղ ունենք մի խնդիր, որպեսզի ապացուցվի, որ տարածքում ունենք որևէ կարմիրգրքային տեսակ, առնվազն մեկ տարի կտրվածքով այդ տարածքում պետք է լուրջ ուսումնասիրություններ անել և հետո հստակ ասվի, թե ինչ տեսակի կենդանիներ կան այդտեղ:

Ես կարծում եմ, որ մարդիկ, ովքեր գնացել են դաշտ, փորձել են ուսումնասիրություններ կատարել, պետք է որ առաջին հերթին շեշտը դնեին այն տեսակների վրա, որոնք արդեն կային այնտեղ, խոսքը միայն թիթեռի մասին չէր կարող լինել, դա պետք է լիներ գորշ արջի, գիշանգղի խնդիրը և այլ կարևորագույն կարմիրգրքային կենդանիների:

Գիտեք, հարցն այն է, որ մեր կառավարությունը, որպեսզի թույլ տա «Լիդիան»-ին այնտեղ աշխատել, որոշ փոփոխություններ է արել օրենսդրությունում, և մենք փաստի առաջ ենք կանգնել: Եթե նույնիսկ այնտեղ գրանցվում են կարմիրգրքային տեսակներ, ինչ-որ կետերով կարողանում են դրանք շրջանցել: Ես կարծում եմ, որ պետք է փոփոխություն կատարել մեր օրենսգրքում և խստագույնս նշել, որ եթե որևէ տեսակի կարմիրգրքային կենդանի կա, ապա 20-10 կմ շառավղով տարածքում հանքարդյունաբերություն թույլ չտալ: Կառավարությունը ամեն ինչը մատուցեց «Լիդիան»-ին: