Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ում Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ «Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբ ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներին Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկանՍևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԾաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերըԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողներիՕգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումըՄնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգըԻրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. ԹրամփԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox NewsԳետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համարԿարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծԻրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասինՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամՊետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկըՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարԱլիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էՆեթանյահուն և Վենսը Վաշինգտոնում քննարկել են առկա տարաձայնություններըՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. ԾառուկյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր
Մամուլ

Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունք տվողը Կոշիկի Արո՞ն է. նրան գին է վճարվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայությունում մի որոշում ընդունվեց, որն ուղղակիորեն կապված է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին օրերս առաջադրված մեղադրանքի հետ։ ԱԱԾ-ն տվյալներ ունի առ այն, որ Սարգսյանն է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008 թվականին կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատուն։

Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն ստացանք, որ մաքսայինի նախկին պետի տան գործով գլխավոր դերակատարի՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ եւս 4 հոդվածներով դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է, որ նա «փակ տիպի» ռեժիմից տեղափոխվել է «բաց տիպի», ինչը նշանակում է, որ խցի դուռը նրա առաջ չի փակվելու, որ նա կարող է ազատ դուրս գալ կալանավայրից, գնալ աշխատանքի եւ միայն երեկոյան վերադառնալ եւ քնել խցում։ Այս մեծահոգությունը 15 տարվա ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ իր գինն ուներ, եւ այդ գինը եղել է Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունքներ գրելը։

Մեր քրեակատարողական ծառայության աղբյուրը հաստատեց տեղեկությունը, որ Լեւոն Սարգսյանի դեմ ցուցմունքներ է գրել Արա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ա․ Կարապետյանը Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից էր։ Գործարար աշխարհում հայտնի է «Կոշիկի Արո» մականունով։ Նա եւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը դատապարտվեցին որպես բանդայի ստեղծողներ։ Գործով 10 անձ դատապարտվեց տարբեր մեղադրանքներով՝ ավազակության, հանցավոր համագործակցության մասնակցելու, պաշտոնատար անձի կոչման յուրացման, փաստաթղթերի կեղծման։ Մաքսայինի նախկին պետ, հանգուցյալ Արմեն Ավետիսյանի դեմ հարձակման գործի նյութերով ապացուցված է համարվել, որ Արայիկ Կարապետյան, գտնվելով ԱՄՆ-ում, 2004 թվականի մայիսի սկզբին մի շարք աձանց հետ Լոս Անջելեսի ոսկերչական ընկերություններին պատկանող առեւտրային ձեռնարկություններից եւ լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150 հազար ԱՄՆ դոլարի (82.899.000 ՀՀ դրամի) արժեքներ եւ վերջին դեպքով, հանցակիցներին փախուստի պահին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից բռնելուց հետո, ոստիկանության մարմնից դիմել է փախուստի ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն է հաստատել Հայաստանում, որտեղ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանի հետ 2007 թվականի նոյեմբերին կազմավորել է հանցավոր համագործակցություն՝ կազմակերպված խումբ՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով։

Մեր տվյալներով, ավազակային խումբ ստեղծողներից երկրորդը՝ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, նույնպես ցուցմունքներ է գրել Լեւոն Սարգսյանի դեմ։ Ընդ որում, երկու դատապարտյալները նշել են դրվագներ նախկին պատգամավորի մասնակցությամբ, որոնք մայր գործում բացակայել են։ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում